Պեսկովը հաստատել է` Պուտինն այցելել է հատուկ գործողության գոտի
https://parstoday.ir/hy/news/world-i189676-Պեսկովը_հաստատել_է_Պուտինն_այցելել_է_հատուկ_գործողության_գոտի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ ռազմական հատուկ գործողության անցկացման գոտի այցելելու լուրը։ Նա այդ մասին ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 08:45 Asia/Tehran
  • Պեսկովը հաստատել է` Պուտինն այցելել է հատուկ գործողության գոտի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ ռազմական հատուկ գործողության անցկացման գոտի այցելելու լուրը։ Նա այդ մասին ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին։

Պետդումայի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևն ավելի վաղ Telegram-ում գրել էր, որ Պուտինն այցելել է հատուկ գործողության անցկացման գոտի, եղել է ռազմական հատուկ գործողությանը ներգրավված զորքերի միացյալ շտաբում, ծանոթացել շտաբի աշխատանքներին, առանձին հանդիպումներ ունեցել հրամանատարների հետ և լսել նրանց զեկույցները։

«Եթե նա նկատի ունի շտաբը, որտեղ եղել է ուրբաթ օրը, ապա այո՛», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նոյեմբերին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբաս կայցելի, բայց հստակծրագիր դեռ չկա։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 298-րդ օրը։

armeniasputnik.am