Մեսսին գերազանցեց ձվի ռեկորդը
https://parstoday.ir/hy/news/world-i189694-Մեսսին_գերազանցեց_ձվի_ռեկորդը
Լիոնել Մեսսիի գավաթով լուսանկարը՝ ինստագրամի պատմության ռեկորդ սահմանեց հավանումների քանակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 12:55 Asia/Tehran

Լիոնել Մեսսիի գավաթով լուսանկարը՝ ինստագրամի պատմության ռեկորդ սահմանեց հավանումների քանակով:

Կիրակի երեկոյան Կատարում  անցկացված ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղի շրջանակում  36 տարի անց   Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային և նվաճեց  աշխարհի չեմպիոնի կոչումը: 

Արգենտինայի առաջնությունում կարևոր դեր խաղացած Լիոնել Մեսսին այս հանդիպումից հետո Instagram-ում հրապարակել է իր չեմպիոնական լուսանկարը գավաթի հետ՝ օգտատերերի  ուշադրությունը Արգենտինայի  հաղթանակի վրա հրավիրելու համար։

Լիոնել Մեսսիի գրառումը գերազանցել է Instagram-ի պատմության ամենաշատ հավանումների ռեկորդը։

Մեսսիի գրառման  հրապարակումից հետո Արգենտինայի հավաքականի ավագի՝ աշխարհի առաջնությունում տարած հաղթանակին նվիրված հրապարակումն ունի  գրեթե 61 միլիոն 900 հազար հավանում։

Մինչ այս, Instagram-ի պատմության մեջ ամենաշատ հավանումներն ուներ ձվի պատկերը։

Մեսսին կարողացավ գերազանցել Instagram-ում հայտնի «ձվի» հավանումների ռեկորդը:

Նշենք, որ 4 միլիոնից ավելի արգենտինացիներ են  դիմավորել Մեսսիին ու նրա ձեռքին գտնվող աշխարհի գավաթը ։