ԱՄՆ-ի հիվանդանոցները երեք համաճարակի ճնշման տակ
Ամերիկյան հիվանդանոցները երեք հիվանդությունների համաճարակի ծանր ճնշման տակ են:
ԱՄՆ-ի հիվանդանոցները պայքարում են կորոնավիրուսի, գրիպի և շնչառական սինցիցիալ վիրուսի RSV (RSV՝ շնչառական սինցիցիալ վիրուս) համաճարակների դեմ այնպես, որ բժիշկների և բուժքույրերի մոտ առաջացրել են չափազանց հոգնածություն:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի և գրիպի վարակի դեպքերի աճը մեծ ճնշում է գործադրել հիվանդանոցների և նրանց անձնակազմի վրա, ովքեր հոգ են տանում հիվանդների մասին։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 19 տոկոսով։
Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման կենտրոնը վերջերս հայտարարեց, որ գրիպի պատճառով հոսպիտալացման դեպքերի թիվն այս երկրում ամենաբարձր մակարդակին է հասել վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: