Էրդողանն անկանխատեսելի է և կարող է Սիրիա ներխուժել. The Independent
https://parstoday.ir/hy/news/world-i1903-Էրդողանն_անկանխատեսելի_է_և_կարող_է_Սիրիա_ներխուժել._the_independent
Թուրքիան կարող է շատ հեռու գնալ` Սիրիայի իրադարձություններում պնդելով իր ազդեցությունը, հատկապես այժմ, երբ Սիրիայի հակամարտությունը վճռորոշ փուլ է մտել, գրում է The Independent-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 10:32 Asia/Tehran
  • Էրդողանն անկանխատեսելի է և կարող է Սիրիա ներխուժել. The Independent

Թուրքիան կարող է շատ հեռու գնալ` Սիրիայի իրադարձություններում պնդելով իր ազդեցությունը, հատկապես այժմ, երբ Սիրիայի հակամարտությունը վճռորոշ փուլ է մտել, գրում է The Independent-ը:

«Առաջիկա ամիսների իրադարձությունների զարգացումը, հավանական է, կորոշի` ով հաղթող կլինի, իսկ ով պարտվող տարածաշրջանում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերը շարժվում են մի քանի ճակատով` Ռուսաստանի ավիացիոն աջակցությամբ: Ասադին տապալելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնգամյա արշավը` զինված ընդդիմության օգնությամբ, թվում է, թե մոտ է պարտությանը»,- ասվում է հոդվածում:

Թուրքիան կարող էր ընդունել իր արշավի պարտությունը` որպես կատարված փաստ և խոստովանել, որ իր համար շատ դժվար է զորքեր ուղարկել Հյուսիսային Սիրիա` ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից առարկության ֆոնին: Սակայն, եթե Անկարան դա ընդունի որպես նվաստացում, այն կարող է ռազմական օպերացիայի դիմել:

«Եթե առաջնորդը Էրդողանը չլիներ, ես կասեի, որ թուրքերը ռազմական միջոցով չեն միջամտի, բայց քանի որ իշխանության գլուխ հենց նա է, ես կարծում եմ, որ նրանք դա կանեն»,- ասել է միջազգային հարաբերությունների ֆրանսիացի փարձագետ Ժերար Շալիանդը:

Էրդողանն ունի «դրույքները բարձրացնող» առաջնորդի հեղինակություն: Սիրիա ուղղակի ռազմական միաջմտությունը ռիսկային կլինի, սակայն փորձագետի կարծիքով՝Էրդողանն ընդունակ է դրան: