Էրդողանն անկանխատեսելի է և կարող է Սիրիա ներխուժել. The Independent
Թուրքիան կարող է շատ հեռու գնալ` Սիրիայի իրադարձություններում պնդելով իր ազդեցությունը, հատկապես այժմ, երբ Սիրիայի հակամարտությունը վճռորոշ փուլ է մտել, գրում է The Independent-ը:
«Առաջիկա ամիսների իրադարձությունների զարգացումը, հավանական է, կորոշի` ով հաղթող կլինի, իսկ ով պարտվող տարածաշրջանում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերը շարժվում են մի քանի ճակատով` Ռուսաստանի ավիացիոն աջակցությամբ: Ասադին տապալելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնգամյա արշավը` զինված ընդդիմության օգնությամբ, թվում է, թե մոտ է պարտությանը»,- ասվում է հոդվածում:
Թուրքիան կարող էր ընդունել իր արշավի պարտությունը` որպես կատարված փաստ և խոստովանել, որ իր համար շատ դժվար է զորքեր ուղարկել Հյուսիսային Սիրիա` ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից առարկության ֆոնին: Սակայն, եթե Անկարան դա ընդունի որպես նվաստացում, այն կարող է ռազմական օպերացիայի դիմել:
«Եթե առաջնորդը Էրդողանը չլիներ, ես կասեի, որ թուրքերը ռազմական միջոցով չեն միջամտի, բայց քանի որ իշխանության գլուխ հենց նա է, ես կարծում եմ, որ նրանք դա կանեն»,- ասել է միջազգային հարաբերությունների ֆրանսիացի փարձագետ Ժերար Շալիանդը:
Էրդողանն ունի «դրույքները բարձրացնող» առաջնորդի հեղինակություն: Սիրիա ուղղակի ռազմական միաջմտությունը ռիսկային կլինի, սակայն փորձագետի կարծիքով՝Էրդողանն ընդունակ է դրան: