Մամուլի տեսություն 28-05-2016
Ռուսաստանը Սիրիայի համար Սահմանադրություն չի մշակել .Ասադ
«Ղոդս»
Ռուսաստանը Սիրիայի համար Սահմանադրություն չի մշակել .Ասադ
Ռուսաստանի կողմից Սիրիայի նոր սահմանադրության մշակման և Դամասկոսի կողմից բարեփոխումների մասին լուրեր տարածվելուց հետո , Սիրիայի նախագահը հայտարարել է , որ Դամասկոսին ոչ մի սահմանադրության նախատեքստ չի ներկայացվել և դա ՝ միմիայն Սիրիայի գործն է :
«Ղոդս» կայքի հոդվածում կարդում ենք , որ այդ մասին մեծ թվով հարցեր են ուղղվել կառավարությանը , սակայն պետք է նկատել , որ ոչ մի նախագիծ չի ներկայացվել և տարածված լուրը չի համապատասխանում իրողությանը :
Սիրիայի նախագահի հավսատմամբ , արտերկրից ոչ մի սահմանադրություն չի մշակվելու Սիրիայի համար և ցանկացած օրենք կամ փոփոխություն պետք է իրականացվի սիրիացիների ուղղակի մասնակցությամբ :
Սիրիայի նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվելու : Ավելի վաղ Լիբանանյան աղբյուրներ հաղորդել էին , որ Դամասկոսը բարեփոխումներ է կատարել ՌԴ ներկայացրած սահմանադրությունում ՛ Ռուսական աղբյուրները սակայն հերքելով այդ մասին տարածված լուրերը , հայտնել են , որ սահմադարությունը, որի մասին խոսում են ԶԼՄ-ները միմիայն Քարթերի կենտրոնի կողմից թողարկված մի փաստաթուղթ է եղել :
Ըստ աղբյուրի նոր փաստաթուղթն ընդգրկում է նոր առաջարկներ , որոնք ներկայացվել են ընդդիմադիրների և ԱՄՆ-ի կողմից ՝ իշխանափոխության ժամանակ նախագահի լիազորությունները մեծացնելու համար :
«Ղոդս»
Իսրայելում ձևավորվել է ամենասիոնիստ կառավարություն
Նոր սիոնիստները ոչ միայն ցանկանում են իշխանությունն իրենց ձեռքն առնել , այլև մտադիր են ռեժիմի քաղաքական կառույցում ևս գաղափարախոսական հեղափոխություն կատարել : Ծրագիր , որ Լիբերմանի նման քաղաքական գործիչների պատճառով , առաջիկա 25 տարիներին հայտնվելու է կործանման եզրին :
«Ղոդս» կայքի վերլուծականում կարդում ենք , որ ռեժիմի վարչապետ ՝ Նեթանյահուն , ծայրահեղական մի կուսակցության հետ համաձայնության է եկել ՝ իր կառավարության կոալիցիային միանալու շուրջ : Լիքուդ կուսակցությունը ընդամենը մեկ աթոռով է գերազանցել ու շահել է Քնեսեթի աթոռների մեծամասնությունը: Կառավարության կազմին Լիբերմանի միանալով , կուսակից պատգամավորների թիվը 66-ի է հասնում : Լիքուդ իշխող կուսակցությանը Լիբերմանի կուսակցության միանալով , նա զբաղեցնելու է պատերազմի նախարարի պաշտոնը , որը համարվում է իշխանության երկրորդ հզոր կառույցը : Իր ներքին ու արտաքին քաղաքականություններում ծայրահեղական առաջարկների պատճառով , Ավիգդոր Լիբերմանը հմարվում է ամենածայրահեղական քաղաքական գործիչը : Նրա ընտրությունը ռեժիմի զգայուն պաշտոններից մեկում , մտահոգում է նույնիսկ Նեթանյահուի կուսակիցներին :
galatv.am
Արտաքսված Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու մտադրության մասին
«Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայից հայրենիք վերադառնալու ծրագրերի եւ իր հիմնած կուսակցությունը գլխավորելու պատրաստակամության մասին՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ»,-հայտնում է The Times-ը:
«Այդ նորությունը շոկի ենթարկեց ուկրաինացիներին. Սաակաշվիլին հանդիսանում է Օդեսայի նահանգապետը: Այդ հայտարարությունը զարմացրեց նաեւ վրացիներին: 2012թ.-ի ընտրություններում կրած պարտությունից հետո Սաաակաշվիլիին ձերբակալելու օրդեր էր տրվել: Նախկին նախագահին նաեւ զրկել էին քաղաքացիությունից»,-գրում է հեղինակը:
«Սաակաշվիլիի հայտարարությունն ընդգծում է Ուկրաինայում բարեփոխումների փորձերի շուրջ աճող անորոշությունը: Նրա գրեթե բոլոր բարեփոխիչ-համախոհները պաշտոնանկ են արվել կամ ստիպված են եղել հեռանալ այն բանից հետո, երբ հայտարարվեց Ուկրաինայի եվրոպամետ կառավարության վերին էշելոններում մոլեգնող կոռուպցիայի առկայության մասին»:
«Թեեւ Սաակաշվիլին պնդել էր, որ պայքարը շարունակելու է եւ Ուկրաինայում, եւ տանը՝ Վրաստանում, նրա նոր հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա անձամբ այժմ գտնվում է անհարմար, անկայուն իրավիճակում»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ The Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
galatv.am
Էստոնիան ահաբեկված է Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի մտքից
«Մինչ ՆԱՏՕ-ն փորձում է Արեւելյան Եվրոպայում տեղակայել 4 գումարտակ, մտավախություն է հասունանում, որ այդ միջոցառումները բավարար չեն ռուսաստանյան հնարավոր ագրեսիան կանխելու համար: Դաշինքի շուրջ 4 հզր.-ոց կազմն առաջին մշտական զորախումբը կլինի տվյալ տարածաշրջանում «երկաթե վարագույրի» անկման ժամանակաշրջանից հետո»,-գրում է Սեմ Ջոնսը Financial Times-ում:
«Էստոնիայի պաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռիխո Տերրասը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերի ոչ բավարար քանակը բալթյան տարածաշրջանը խոցելի է դարձնում ռուսաստանյան կայծակնային հարձակումների համար: Հետեւաբար, ՆԱՏՕ-ն, ըստ նրա, պետք է վերանայի տարածաշրջանում նոր օդանավերի եւ Patriot համակարգերի տեղակայման հարցը»:
«Շատ կարեւոր է մեր ինքնապաշտպանական ներուժը, եւ պետք է ավելացնել ՀՕՊ համակարգերի թիվը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք: Ռուսաստանն իրեն պահում է օպորտունիստի նման. փոքր հնարավորության դեպքում անգամ ցատկում է պատուհանից»,-նշել է Տերրասը:
«ՆԱՏՕ-ի զորահրամանատարները մտադիր են դաշինքի գագաթաժողովի ժամանակ ավարտին հասցնել միջոցառումների փաթեթը՝ ուղղված Արեւելյան Եվրոպայի պաշտպանության ամրապնդմանը: Շատերն են ենթադրում, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան կվերածվեն Ռուսաստանի գլխավոր թիրախների»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Financial Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան