Մամուլի տեսություն 28-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i19066-Մամուլի_տեսություն_28_05_2016
Ռուսաստանը Սիրիայի համար Սահմանադրություն չի մշակել .Ասադ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2016 14:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28-05-2016

Ռուսաստանը Սիրիայի համար Սահմանադրություն չի մշակել .Ասադ

«Ղոդս»

Ռուսաստանը Սիրիայի համար Սահմանադրություն չի մշակել .Ասադ

Ռուսաստանի կողմից Սիրիայի նոր սահմանադրության մշակման և Դամասկոսի կողմից բարեփոխումների մասին լուրեր տարածվելուց հետո , Սիրիայի նախագահը հայտարարել է , որ Դամասկոսին ոչ մի սահմանադրության նախատեքստ չի ներկայացվել և դա ՝ միմիայն Սիրիայի գործն է :

«Ղոդս» կայքի հոդվածում կարդում ենք , որ այդ մասին մեծ թվով հարցեր են ուղղվել կառավարությանը , սակայն պետք է նկատել , որ ոչ մի նախագիծ չի ներկայացվել և տարածված լուրը չի համապատասխանում իրողությանը :

Սիրիայի նախագահի հավսատմամբ , արտերկրից ոչ մի սահմանադրություն չի մշակվելու Սիրիայի համար և ցանկացած օրենք կամ փոփոխություն պետք է իրականացվի սիրիացիների ուղղակի մասնակցությամբ :

Սիրիայի նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվելու : Ավելի վաղ Լիբանանյան աղբյուրներ հաղորդել էին , որ Դամասկոսը բարեփոխումներ է կատարել ՌԴ ներկայացրած սահմանադրությունում ՛ Ռուսական աղբյուրները սակայն հերքելով այդ մասին տարածված լուրերը , հայտնել են , որ սահմադարությունը, որի մասին խոսում են ԶԼՄ-ները միմիայն Քարթերի կենտրոնի կողմից թողարկված մի փաստաթուղթ է եղել :

Ըստ աղբյուրի նոր փաստաթուղթն ընդգրկում է նոր առաջարկներ , որոնք ներկայացվել են ընդդիմադիրների և ԱՄՆ-ի կողմից ՝ իշխանափոխության ժամանակ նախագահի լիազորությունները մեծացնելու համար :




«Ղոդս» 

Իսրայելում ձևավորվել է ամենասիոնիստ կառավարություն


Նոր սիոնիստները ոչ միայն ցանկանում են իշխանությունն իրենց ձեռքն առնել , այլև մտադիր են ռեժիմի քաղաքական կառույցում ևս գաղափարախոսական հեղափոխություն կատարել : Ծրագիր , որ Լիբերմանի նման քաղաքական գործիչների պատճառով , առաջիկա 25 տարիներին հայտնվելու է կործանման եզրին :

«Ղոդս» կայքի վերլուծականում կարդում ենք , որ ռեժիմի վարչապետ ՝ Նեթանյահուն , ծայրահեղական մի կուսակցության հետ համաձայնության է եկել ՝ իր կառավարության կոալիցիային միանալու շուրջ : Լիքուդ կուսակցությունը ընդամենը մեկ աթոռով է գերազանցել ու   շահել է  Քնեսեթի  աթոռների մեծամասնությունը: Կառավարության կազմին Լիբերմանի միանալով , կուսակից պատգամավորների թիվը 66-ի է հասնում : Լիքուդ իշխող կուսակցությանը Լիբերմանի կուսակցության միանալով , նա զբաղեցնելու է պատերազմի նախարարի պաշտոնը , որը համարվում է իշխանության երկրորդ հզոր կառույցը : Իր ներքին ու արտաքին քաղաքականություններում ծայրահեղական առաջարկների պատճառով , Ավիգդոր Լիբերմանը հմարվում է ամենածայրահեղական քաղաքական գործիչը : Նրա ընտրությունը ռեժիմի զգայուն պաշտոններից մեկում , մտահոգում է նույնիսկ Նեթանյահուի կուսակիցներին :



galatv.am

Արտաքսված Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու մտադրության մասին


«Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայից հայրենիք վերադառնալու ծրագրերի եւ իր հիմնած կուսակցությունը գլխավորելու պատրաստակամության մասին՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ»,-հայտնում է The Times-ը: 

«Այդ նորությունը շոկի ենթարկեց ուկրաինացիներին. Սաակաշվիլին հանդիսանում է Օդեսայի նահանգապետը: Այդ հայտարարությունը զարմացրեց նաեւ վրացիներին: 2012թ.-ի ընտրություններում կրած պարտությունից հետո Սաաակաշվիլիին ձերբակալելու օրդեր էր տրվել: Նախկին նախագահին նաեւ զրկել էին քաղաքացիությունից»,-գրում է հեղինակը: 

«Սաակաշվիլիի հայտարարությունն ընդգծում է Ուկրաինայում բարեփոխումների փորձերի շուրջ աճող անորոշությունը: Նրա գրեթե բոլոր բարեփոխիչ-համախոհները պաշտոնանկ են արվել կամ ստիպված են եղել հեռանալ այն բանից հետո, երբ հայտարարվեց Ուկրաինայի եվրոպամետ կառավարության վերին էշելոններում մոլեգնող կոռուպցիայի առկայության մասին»: 

«Թեեւ Սաակաշվիլին պնդել էր, որ պայքարը շարունակելու է եւ Ուկրաինայում, եւ տանը՝ Վրաստանում, նրա նոր հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա անձամբ այժմ գտնվում է անհարմար, անկայուն իրավիճակում»,-եզրափակում է հոդվածագիրը: 

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան 




galatv.am

Էստոնիան ահաբեկված է Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի մտքից


«Մինչ ՆԱՏՕ-ն փորձում է Արեւելյան Եվրոպայում տեղակայել 4 գումարտակ, մտավախություն է հասունանում, որ այդ միջոցառումները բավարար չեն ռուսաստանյան հնարավոր ագրեսիան կանխելու համար: Դաշինքի շուրջ 4 հզր.-ոց կազմն առաջին մշտական զորախումբը կլինի տվյալ տարածաշրջանում «երկաթե վարագույրի» անկման ժամանակաշրջանից հետո»,-գրում է Սեմ Ջոնսը Financial Times-ում: 

«Էստոնիայի պաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռիխո Տերրասը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերի ոչ բավարար քանակը բալթյան տարածաշրջանը խոցելի է դարձնում ռուսաստանյան կայծակնային հարձակումների համար: Հետեւաբար, ՆԱՏՕ-ն, ըստ նրա, պետք է վերանայի տարածաշրջանում նոր օդանավերի եւ Patriot համակարգերի տեղակայման հարցը»: 

«Շատ կարեւոր է մեր ինքնապաշտպանական ներուժը, եւ պետք է ավելացնել ՀՕՊ համակարգերի թիվը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք: Ռուսաստանն իրեն պահում է օպորտունիստի նման. փոքր հնարավորության դեպքում անգամ ցատկում է պատուհանից»,-նշել է Տերրասը: 

«ՆԱՏՕ-ի զորահրամանատարները մտադիր են դաշինքի գագաթաժողովի ժամանակ ավարտին հասցնել միջոցառումների փաթեթը՝ ուղղված Արեւելյան Եվրոպայի պաշտպանության ամրապնդմանը: Շատերն են ենթադրում, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան կվերածվեն Ռուսաստանի գլխավոր թիրախների»,-եզրափակում է հոդվածագիրը: 


Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան