ԱՄՆ-ում 2022 թ սպանվել է 226 ոստիկան
Հաղորդվում է, որ 2022թ. ԱՄՆ-ում սպանված 226 ոստիկաններից 64-ը սպանվել են հրազենից:
2022թ հրազենից սպանված ոստիկանների թիվը շատ չի տարբերվում 2021թ ցուցանիշից, սակայն ամենաբարձրն է վերջին տասնամյակի միջինից:
2010-ից 2020 թվականներին ԱՄՆ-ում միջինը 53 ոստիկան է սպանվել զինված անձանց կողմից:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում աճել են հանցագործությունները, և որոշ փորձագետներ կարծում են, որ պատճառը կորոնավիրուսի համավարակն է, որը հանգեցրել է ավելի քան մեկ միլիոն մարդու մահվան: Հասարակության շրջանում առկա լարվածությունը, ինչպես նաև տնտեսական խնդիրները նույնպես նպաստել են հանցագործությունների աճին:
ԱՄՆ-ում և այլ երկրներում հրազենով իրականացված հանցագործությունների համեմատությունից պարզ է դառնում, որ այդ հարցում ԱՄՆ-ն գրանցել է աննախադեպ տվյալներ: Միացյալ Նահանգներում ապրում է աշխարհի բնակչության մոտ 5 և զենքով զանգվածային սպանություններ կատարողների մոտ 31%-ը:
Վերջին հարցումների տվյալներով՝ ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետևանքով գրանցված մահերի թիվն ամենաբարձրն է վերջին երեսուն տարվա ընթացքում։