Չինաստանը երեք նոր արբանյակ է արձակել տիեզերք
https://parstoday.ir/hy/news/world-i191284-Չինաստանը_երեք_նոր_արբանյակ_է_արձակել_տիեզերք
Չինաստանը հայտարարել է մեկ հրթիռի արձակման և տիեզերքում երեք արբանյակների տեղակայման մասին։ Այս արբանյակները ուղեծրում իրականացնելու են նոր տեխնոլոգիաների վավերացման թեստեր, ինչպես օրինակ տիեզերական միջավայրի մոնիտորինգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2023 08:22 Asia/Tehran
  • Չինաստանը երեք նոր արբանյակ է արձակել տիեզերք

Չինաստանը հայտարարել է մեկ հրթիռի արձակման և տիեզերքում երեք արբանյակների տեղակայման մասին։ Այս արբանյակները ուղեծրում իրականացնելու են նոր տեխնոլոգիաների վավերացման թեստեր, ինչպես օրինակ տիեզերական միջավայրի մոնիտորինգը:

Անցյալ տարի Չինաստանը հաջողությամբ տիեզերք է արձակել 62 հրթիռ, ինչը 9-ով ավելի է քան քան 2021 թվականը:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Չինաստանը արձակել է Long March-2D հրթիռը և տիեզերք տեղադրել երեք արբանյակ։ Հրթիռն արձակվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող արբանյակների արձակման կենտրոնից և Yaogan-37, Shiyan-22A և Shiyan-22B արբանյակները տեղադվել են տիեզերքում կանխորոշված ուղով:
Տիեզերք հրթիռների արձակումների թվի մասին հրապարակված զեկույցները ցույց են տալիս, որ Չինաստանի կողմից 2022 թվականին արձակումների թիվը գրեթե երեք անգամ գերազանցել է Ռուսաստանին, և փորձագետների կարծիքով՝ այս երկիրը շուտով կփոխարինի Ռուսաստանին՝ որպես ԱՄՆ-ից հետո երկրորդ տիեզերական տերություն։