Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ամերիկացի երեխան խաղում է ատրճանակով
https://parstoday.ir/hy/news/world-i191538-Համացանցում_տարածվել_է_տեսանյութ_որում_ամերիկացի_երեխան_խաղում_է_ատրճանակով
ԱՄՆ Ինդիանա նահանգի բնակավայրերից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է ատրճանակով խաղացող երեխայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2023 08:03 Asia/Tehran

ԱՄՆ Ինդիանա նահանգի բնակավայրերից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է ատրճանակով խաղացող երեխայի:

Կադրերը ցուցադրել է NBC հեռուստաալիքը: Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի հորը և բռնագրավել ատրճանակը: Երեխայի խնամակալությունը հանձնվել է մորը: 
2022 թվականին ԱՄՆ-ում կրակոցների և զինված բռնությունների պատճառով զոհվել կամ վիրավորվել է 6 հազար երեխա: Այս թիվն ամենաբարձրն է  վերջին 9 տարվա ընթացքում:
Նյուփորթ Նյուզ քաղաքի ոստիկանապետ Սթիվ Դրյուն վերջերս հայտարարեց, որ Ռիչնեքի տարրական դպրոցում, ուսուցչի վրա կրակելուց հետո, ձերբակալվել է 6-ամյա տղա։
Նա հավելել է. «Ուսուցչուհին 30-նն անց կին է: Կրակոցի պատճառը եղել է նրա և աշակերտի միջև ծագած վեճը»: