ԱՄՆ-ում սևամորթ տղամարդու սպանության մեջ մեղավոր է ճանաչվել 5 ոստիկան
https://parstoday.ir/hy/news/world-i192122-ԱՄՆ_ում_սևամորթ_տղամարդու_սպանության_մեջ_մեղավոր_է_ճանաչվել_5_ոստիկան
Թենեսիի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 5 ոստիկանների, ովքեր ծեծելով սպանել են սևամորթ տղամարդու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2023 07:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում սևամորթ տղամարդու սպանության մեջ մեղավոր է ճանաչվել  5 ոստիկան

Թենեսիի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 5 ոստիկանների, ովքեր ծեծելով սպանել են սևամորթ տղամարդու:

AFP-ի հաղորդմամբ՝ Մեմֆիսի ոստիկանների կողմից սպանված Թայեր Նիկոլասի ընտանիքի փաստաբանները ուրբաթ օրը հայտարարել են, որ այս լուրը «հույս է տալիս  Թայերի գործով արդարություն հաստատելու վերաբերյալ»։

29-ամյա Նիկոլասը ձերբակալվել էր հունվարի 7-ին՝ մեքենան անզգույշ վարելու համար և ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվել: Թայերը մահացել էր հունվարի 10-ին՝ հիվանդանոցում:

 Արձագանքելով այս դեպքին, Ջո Բայդենը հյատարարել է, որ այս սպանության դեմ բողոքի բոլոր ցույցերը պետք է լինեն խաղաղ:

Նա նշել է. «Զայրույթը հասկանալի է, սակայն բռնությունը երբեք ընդունելի չէ»: