ԱՄՆ-ում սևամորթ տղամարդու սպանության մեջ մեղավոր է ճանաչվել 5 ոստիկան
Հունվար 27, 2023 07:55 Asia/Tehran
Թենեսիի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 5 ոստիկանների, ովքեր ծեծելով սպանել են սևամորթ տղամարդու:
AFP-ի հաղորդմամբ՝ Մեմֆիսի ոստիկանների կողմից սպանված Թայեր Նիկոլասի ընտանիքի փաստաբանները ուրբաթ օրը հայտարարել են, որ այս լուրը «հույս է տալիս Թայերի գործով արդարություն հաստատելու վերաբերյալ»։
29-ամյա Նիկոլասը ձերբակալվել էր հունվարի 7-ին՝ մեքենան անզգույշ վարելու համար և ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվել: Թայերը մահացել էր հունվարի 10-ին՝ հիվանդանոցում:
Արձագանքելով այս դեպքին, Ջո Բայդենը հյատարարել է, որ այս սպանության դեմ բողոքի բոլոր ցույցերը պետք է լինեն խաղաղ:
Նա նշել է. «Զայրույթը հասկանալի է, սակայն բռնությունը երբեք ընդունելի չէ»:
Պիտակ