Եվրոպայում դեղորայքի պակասի ճգնաժամ է տիրում
Ամերիկյան Politico կայքը հայտնել է Եվրոպայում հակաբիոտիկների և մանկական ցավազրկողների սակավության մասին:
Ամերիկյան Politico կայքը երկուշաբթի օրը գրել է, որ որոշ գործոններ, այդ թվում՝ գնաճը և էներգետիկ ճգնաժամը, խթանել են դեղամիջոցների պակասը ողջ Եվրոպայում՝ ազդելով դեղերի մատակարարման վրա։
Եվրոպական 29 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների, Թուրքիայի, Կոսովոյի, Նորվեգիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեղատների հարցման արդյունքում երկրների մեկ քառորդը հայտնել է ավելի քան 600 դեղերի պակասի մասին, և նրանց 20%-ը նշել է, որ 200-300 տեսակի դեղորայքի պակաս է զգացվում:
Politico կայքի հաղորդման համաձայն՝ այս երկրների երեք քառորդն ասել է, որ այս ձմռանը դեղերի պակասն ավելի շատ է, քան անցյալ տարի: Չորս երկրների որոշ դեղատներ հայտարարել են, որ դեղորայքի պակասը կապված է մահացության դեպքերի հետ։
Politico-ն ավելացրել է, որ որոշ երկրներ դադարեցրել են արտահանումը՝ ներքին մատակարարումը պաշտպանելու համար։