«Կալաշնիկովը» ՀԱՊԿ երկրներին զենք և զինամթերք մատակարարելու պայմանագրեր է կնքել
https://parstoday.ir/hy/news/world-i192414-Կալաշնիկովը_ՀԱՊԿ_երկրներին_զենք_և_զինամթերք_մատակարարելու_պայմանագրեր_է_կնքել
Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը (ՑՆԻԻՏՕՉՄԱՇ, «Կալաշնիկով» կոնցեռն) նոր պայմանագրեր է կնքել զենքի և զինամթերքի մատակարարման վերաբերյալ, հիմնականում` ՀԱՊԿ երկրներ։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2023 16:28 Asia/Tehran
  • «Կալաշնիկովը» ՀԱՊԿ երկրներին զենք և զինամթերք մատակարարելու պայմանագրեր է կնքել

Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը (ՑՆԻԻՏՕՉՄԱՇ, «Կալաշնիկով» կոնցեռն) նոր պայմանագրեր է կնքել զենքի և զինամթերքի մատակարարման վերաբերյալ, հիմնականում` ՀԱՊԿ երկրներ։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը։

«Գործընկերների հետ տեխնիկական և առևտրային բանակցությունների արդյունքում կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնց իրականացումը նախատեսվում է 2023 թվականին։ Ձեռնարկությունն ավելի քան 10 առևտրային առաջարկ է պատրաստել առավելապես ՀԱՊԿ անդամ պետություններին զենք և զինամթերք մատակարարելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Կոնցեռնի տվյալով ՝ ձեռնարկությունը վերակողմնորոշել է արտահանման արտադրանքի մատակարարումները դեպի Ռուսաստանի բարեկամ երկրներ, այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շուկաներ։

Ինստիտուտից նշում են, որ ՑՆԻԻՏՕՉՄԱՇ–ում մշակված և արտադրված արտադրանքի մատակարարման համար վերջին տարիներին ավելի քան 30 արտահանման պայմանագրեր են կնքվել հեռավոր և հարևան ավելի քան 25 երկրների հետ։

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են 6 պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

armeniasputnik.am