Արևմուտքը տեղեկատվական գրոհ է պատրաստում Չինաստանի դեմ. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i192492-Արևմուտքը_տեղեկատվական_գրոհ_է_պատրաստում_Չինաստանի_դեմ._ՌԴ_ԱԳՆ
Արևմուտքը Չինաստանի դեմ տեղեկատվական գրոհ է պատրաստում, այն կսկսվի առաջիկայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2023 10:04 Asia/Tehran
  • Արևմուտքը տեղեկատվական գրոհ է պատրաստում Չինաստանի դեմ. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը Չինաստանի դեմ տեղեկատվական գրոհ է պատրաստում, այն կսկսվի առաջիկայում։

Sputnik ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գլոբալ տեղեկատվական քարոզչական գրոհում արդեն իսկ նշմարվում է Չինաստանի խարիսխը։ Քարոզչության առումով նրանք (Արևմուտքը) դեռ պատրաստ չեն, քանի որ Չինաստանը պաշտպանված է տեղեկատվական առումով, Չինաստանի ներքին դաշտը պաշտպանված է։ Չինաստանի աշխատանքը դրսում լավ է կառուցված, վատ չէ, ռեսուրսներ կան։ Բայց ես համոզված եմ, որ հզորագույն ալիքներից մեկը կլինի Չինաստանի դեմ և ոչ հեռու ապագայում։ Նրանք այժմ պատրաստվում են դրան», – հայտարարել է Զախարովան։

Ըստ նրա` Արևմուտքն իր նպատակներին հասնելու համար տեղեկատվական դաշտում մշտապես թվացյալ սպառնալիքներ է ձևավորում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ արևմտյան քարոզչության մեջ Ռուսաստանն արդեն 10 տարի է նման դեր է խաղում։

armeniasputnik.am