Մամուլի տեսություն 29-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i19279-Մամուլի_տեսություն_29_05_2016
Ռումինիայում և Լեհաստանում ԱՄՆ-ի հակահրթիռային բազաների տեղակայումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, և Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2016 16:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-05-2016

Ռումինիայում և Լեհաստանում ԱՄՆ-ի հակահրթիռային բազաների տեղակայումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, և Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել»:


«Շարղ» օրաթերթը

Պուտինը սպառնացել է Ռումինիային ու Լեհաստանին

Շարղ օրաթերթը գրում է.«Աթենքում Վլադիմիր Պուտինի և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է,որ Ռումինիայում և Լեհաստանում ԱՄՆ-ի հակահրթիռային բազաների տեղակայումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, և իրենք ստիպված կլինեն պատասխան քայլեր ձեռնարկել»:

 «Ռումինիայի «Դևեսելու» Հակահրթիռային պաշտպանության բազան և Լեհաստանի նախատեսած ծրագիրն ուղղված են Ռուսաստանի դեմ և մենք պարտավոր են կտրուկ քայլեր ձեռնարկել մեր անվտանգությունը երաշխավորելու համար» , ասել է Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ այս ամիս Ռումինիայի հարավում սկսել է գործել ԱՄՆ-ի հակահրթիռային բազան: Եվս մեկ ամերիկյան բազայի գործարկումը նախատեսվում է 2018թ. Լեհաստանում: Եվրոպայում իր ռազմաբազաների տեղակայումը ԱՄՆ-ն պատճառաբանում է ՆԱՏՕ-ի երկրներին Մերձավոր Արևելքից եկող կարճ և երկար հեռահարության հրթիռներից պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Վերջերս Լեհաստանի Ռեձիկովո բնակավայրի տարածքում մեկնարկեց ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի շինարարությունը: Բազայի շինարարության 182 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է 2016 թվականի փետրվարին: Այն շահագործման կհանձնվի 2018 թվականին»,գրում է Շարղ օրաթերթը:

---

«Շարղ» օրաթերթը

Սան Դիեգոյում Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպմանը բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և Թրամփի ընդդիմադիրների միջև

Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև: Բողոքարարներից մի քանիսը փորձել են մոտենալ Սան Դիեգոյում գտնվող կոնվենցիայի կենտրոնին ,սակայն հակախռովարար ոստիկանությունը պղպղեղի գազով կանգնեցրել է նրանց: Բողոքարարները հավաքվել էին այն շենքի առջև,որտեղ միլիարդատեր Թրամփը հանդես էր եկել ելույթով: Բողոքարարները պաստառներ էին կրում,որոնց վրա գրված էր.«Թրամփը ռասիստական քայլեր է անում»: ԱՄՆ ոստիկանությունը փորձեց Թրամփի կողմնակիցներին ու համակիրներին կարգի հրավիրել: Ոստիկանությունը ձերբակալեց երեք հոգու: Առհասարակ Թրամփի նախընտրական հանդիպումներում բախումներ են տեղի ունենում: Թրամփը հունիսի 7-ին կայանալիք նախնական ընտրություններից առաջ հանդիպում է ունեցել քաղաքի բնակիչների հետ: Նա կրկին խոստացել է ցանկապատ կառուցել անօրինական ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով:

Նշենք,որ ՄԱԿ-ը տարածել է հաղորդագրություն,որում խոսքն ուղղելով Դոնլադ Թրամփին նշել է.-«Կլիմայական փոփոխությունների մասին պատմական համաձայնությունը ,որ կայացել է Փարիզում, աշխարհի ղեկավարների կարևոր ձեռքբերումներից է ,որի նպատակն է մեզ և գալիք սերունդների համար երաշխավորենք երկրագնդի վրա ապրելը»: Թրամփը վերջերս երկրագնդի ջերմացումն առասպել համարելով ասել է.«Այս բնագավառում ներդրումը նշանակում է էներգիայի և դրամի վատնում»:

---

«Ժամանակ»

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում. Կայծ Մինասյան

«Ժամանակ» թերթը գրում է.«Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում։ «Բայց մինչ այդ կան որոշ հարցեր, որոնք պետք է ճշտվեն, օրինակ՝ ո՞վ պետք է գլխավորի այդ հանդիպումը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն կամ եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզի՞րը, թե՞ նախագահ Ֆրանսուա Օլանդը», – ասաց Կ. Մինասյանը՝ հավելելով. «Հստակ չէ նաև, թե արդյոք համանախագահող մյուս երկրների ԱԳ նախարարները՝ Լավրովը և Քերին, ներկա կգտնվե՞ն հանդիպմանը, թե՞ ոչ։ Եթե Վիեննայի հանդիպման շարունակության մեջ ենք, դա նույնպես կարևոր է»»,–գրում է թերթը։

 

 ---

News.am

Ջոն Էվանս. Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան

Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան: Այս մասին, Վաշինգտոնում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

  «Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է, սակայն, Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնելԱդրբեջանը»,-նշել է բանավեճի մյուս մասնակից Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը: Նա հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»: 

  Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, զարգացած աշխարհը խտրականություն է դրսեւորում Մոսկվայի նկատմամբ, թույլ չտալով Ռուսաստանին ազդեցություն գործադրել հարեւանների վրա. «Սակայն, եթե Արեւմուտքը հանդուրժում է, որ Հնդկաստանը, Պակիստանը կամ Թուրքիան փորձեն ազդել հարեւան երկրների վրա, ապա Ռուսաստանի դեպքում դա չի հանդուրժվում»: 

  Ջոն Էվանս էլ իր հերթին նշել է, որ Երեւանի հետ հարաբերություններում Մոսկվան անշուշտ գործում է սեփական շահերից ելնելով եւ դա չպետք է որեւէ մեկի համար զարմանալի թվա: Ինչ վերաբերում է Վաշինգտոնի մոտեցմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ապա Ջոն Էվանսի կարծիքով, Միացյալ Նահանգները փորձում է խթանել առաջին հերթին հարաբերությունների բարելավում ժողովուրդների միջեւ. «Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել,որպեսզի խնդիրը լուծվի տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե վերեւներից որոշում իջեցվի: Մենք պետք է օգնենք բնակչությանն զարգացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը»: 

  Դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրելմիմյանց հետ կողք կողքի: Ի դեպ, Ջոն Էվանսն ընդգծեց, որ ապրիլյան բախումներից հետո ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝բանակցություններին մասնակցելու պահանջարկը. «1994 թվականին ղարաբաղյան կողմը հրադադարի պայմանագրի տակստորագրողներից մեկն էր եւ միշտ ակնկալվել է, որ որոշ փուլում Ղարաբաղը կմիանա բանակցություններին: Ապրիլյան իրադարձություններից հետո կարծում եմ, աշխարհում ավելի է զարգանալու այն մոտեցումը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան»: