ԱՄՆ-ում վտանգավոր նյութերով գնացքն ընկել է ռելսերից, վագոններն այրվել են
https://parstoday.ir/hy/news/world-i192810-ԱՄՆ_ում_վտանգավոր_նյութերով_գնացքն_ընկել_է_ռելսերից_վագոններն_այրվել_են
ԱՄՆ Օհայո նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի մոտ 50 վագոն ընկել է ռելսերից։ Տեղեկությունը հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանության ներկայացուցիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 15:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում վտանգավոր նյութերով գնացքն ընկել է ռելսերից, վագոններն այրվել են

ԱՄՆ Օհայո նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի մոտ 50 վագոն ընկել է ռելսերից։ Տեղեկությունը հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, սակայն վթարի պատճառը մինչ օրս չի հաջողվել պարզել: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Գրեմի հայտարարության համաձայն՝ երբ գնացքի վագոնների մի մասն ընկել է ռելսերից, դրանք սկսել են այրվել։

«Երկաթուղային գծերն արգելափակված են», - ասել է նա:

Գործակալության տվյալներով ՝ հարյուրից 20 վագոններով տեղափոխվել է վինիլքլորիդ՝ թունավոր և դյուրավառ նյութ, որի այրումը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Տեղական հրշեջ ծառայության ղեկավար Քիթ Դրեբիկը նշել է, որ իշխանության ամենամեծ մտահոգությունը հենց վինիլքլորիդի շուրջ է։

Նա ավելացրել է, որ այլ վագոններում նաև այլ քիմիական նյութեր են եղել, և այժմ հրշեջները տեղական ու դաշնային իշխանություններից պետք է ստանան դրանց ամբողջական ցանկը:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա։

armeniasputnik.am