Բայդենի հերթական լեզվի սայթաքումը՝ իմ վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են
https://parstoday.ir/hy/news/world-i192812-Բայդենի_հերթական_լեզվի_սայթաքումը_իմ_վարչակազմի_կանանց_կեսից_ավելին_կանայք_են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հինգշաբթի ելույթ է ունեցել Ընտանիքի եւ բժշկական արձակուրդի մասին օրենքի կամ FMLA-ի 30-ամյակի կապակցությամբ, հերթական լեզվի սայթաքումն է թույլ տվել՝ ասելով, որ իր վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են, վկայում են ամերիկյան ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեսանյութերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 15:50 Asia/Tehran
  • Բայդենի հերթական լեզվի սայթաքումը՝ իմ վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հինգշաբթի ելույթ է ունեցել Ընտանիքի եւ բժշկական արձակուրդի մասին օրենքի կամ FMLA-ի 30-ամյակի կապակցությամբ, հերթական լեզվի սայթաքումն է թույլ տվել՝ ասելով, որ իր վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են, վկայում են ամերիկյան ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեսանյութերը։

ԱՄՆ նախագահը հերթական անգամ լեզվի սայթաքում է թույլ տվել, այս անգամ, երբ նա խոսել է FMLA-ի էվոլյուցիայի եւ իր ձեռքբերումների մասին, երբ խոսքը վերաբերում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին եւ աշխատող մայրերին օգնությանը:

«Իմ վարչակազմի կանանց կեսից ավելին, իմ կաբինետի աշխատակիցների կեսից ավելին, իմ վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են»,- ասել է Բայդենը:

Երբ ԱՄՆ նախագահը բարձրացել է ամբիոն, նա պատմել է, որ Medicaid-ը երկարաձգվել է երիտասարդ մայրերի համար, որպեսզի նրանք կարողանան մեկ տարի բուժվել այնպիսի հիվանդություններից, ինչպիսին է հետծննդյան դեպրեսիան: Նա նշել է, որ դեկտեմբերին իր վարչակազմն ընդունել է Հղի աշխատողների հանդեպ արդարության մասին օրենքը, որը երիտասարդ մայրերին տրամադրում է պարզ հիմնական աջակցություն եւ ծննդաբերությունից հետո վերականգնման ժամանակ:

news.am