Վրաստանին սպառնացել են պատժամիջոցներով՝ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում
https://parstoday.ir/hy/news/world-i192816-Վրաստանին_սպառնացել_են_պատժամիջոցներով_Ռուսաստանի_հետ_ավիահաղորդակցությունը_վերականգնելու_դեպքում
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն նախազգուշացրել Է Վրաստանին՝ դեպի Ռուսաստան ուղիղ ավիաչվերթների վերսկսման հետեւանքների մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մեջբերում է netgazeti պորտալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 16:09 Asia/Tehran
  • Վրաստանին սպառնացել են պատժամիջոցներով՝ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն նախազգուշացրել Է Վրաստանին՝ դեպի Ռուսաստան ուղիղ ավիաչվերթների վերսկսման հետեւանքների մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մեջբերում է netgazeti պորտալը։

«Մենք գիտենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ «․․․» Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ- ի եւ այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին եւ զգոնություն պահպանել սահմանափակող միջոցները շրջանցելու ցանկացած հնարավոր փորձերի նկատմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ստանոն հավելել է, որ Բրյուսելը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել այն պետությունների դեմ, որոնք օգնում են շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցները:

pastinfo.am