Պեկինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից չինական քաղաքացիական օդապարիկի խոցումը
https://parstoday.ir/hy/news/world-i192838-Պեկինը_դատապարտել_է_ԱՄՆ_ի_կողմից_չինական_քաղաքացիական_օդապարիկի_խոցումը
Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյը, դատապարտելով ԱՄՆ-ի կողմից չինական քաղաքացիական օդապարիկի խոցոմը, նշել է, որ այդ քայլը ծայրահեղ արձագանք էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2023 07:49 Asia/Tehran

Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյը, դատապարտելով ԱՄՆ-ի կողմից չինական քաղաքացիական օդապարիկի խոցոմը, նշել է, որ այդ քայլը ծայրահեղ արձագանք էր:

Նա նշել է. «Մենք մեր բողոքն ենք հայտնել ԱՄՆ-ի այս քայլի կապակցությամբ և մեզ իրավունք ենք վերապահում՝ նմանատիպ պայմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այս հարցի վերաբերյալ»:
Ավելի վաղ, Չիանստանի ԱԳՆ-ն նույնպես իր բողոքն էր հայտնել ԱՄՆ-ի բանակի կողմից չինական օդապարիկի խոցման կապակցությամբ, որն ինչպես նշել է  Պեկինը՝ ռազմական կամ հետախուզական որևէ գործողություն չէր իրականացնում: 
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է որ թեև ԱՄՆ-ն այս միջադեպն օգտագործել է պետքարտուղար Բլինքենի Պեկին  կատարելիք այցը չեղարկելու համար, սակայն մինչ այժմ կողմերից ոչ մեկը «պաշտոնապես» որևէ հայտարարություն չի արել այցի ծրագրի մասին։
Ավելի վաղ, ամերիկյան պաշտոնյաները հայտարարել էին, որ չինական օդապարիկը խոցվել է մի քանի կործանիչների կողմից: 
Իսկ Պենտագոնը պնդում է, որ օդապարիկը դիտարկում էր ամերիկյան ռազմավարական օբյեկտները: