Լավրովն ու Քերրին քննարկել են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i19285-Լավրովն_ու_Քերրին_քննարկել_են_Թուրքիայի_հետ_Սիրիայի_սահմանի_փակման_հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի խնդիրն ու երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2016 19:13 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերրին քննարկել են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի խնդիրն ու երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ Սիրիայում տիրող իրադրությունը, հրադադարի ռեժիմը չպահպանող խմբավորումների դեմ գործողությունները, ինչպես նաեւ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման հարցը:

«Քննարկվել են միջազգային արդիական այլ թեմաներ, ներառյալ՝ ուկրաինական խնդիրը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: