«Եվրախորհրդարանն աշխարհում ամենակոռումպացված կազմակերպություններից է». Հունգարիայի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i193324-Եվրախորհրդարանն_աշխարհում_ամենակոռումպացված_կազմակերպություններից_է_._Հունգարիայի_ԱԳՆ
Եվրոպական խորհրդարանն աշխարհում ամենակոռումպացված կազմակերպություններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար, արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 12, 2023 18:56 Asia/Tehran
  • «Եվրախորհրդարանն աշխարհում ամենակոռումպացված կազմակերպություններից է». Հունգարիայի ԱԳՆ

Եվրոպական խորհրդարանն աշխարհում ամենակոռումպացված կազմակերպություններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար, արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Ես կարող եմ ԵԽ շատ քիչ հայտարարություններ, բանաձևեր հիշել, որոնք կօգնեին Եվրոպային։ Եվրախորհրդարանի հանդեպ հավատը գրեթե զրոյի է հավասարվել, վերջին շրջանում կոռուպցիոն իրադարձություններն էլ հստակ ցույց տվեցին, որ խոսքն աշխարհի ամենակոռումպացված կազմակերպություններից մեկի մասին է։ ԵԽ բանաձևերը Եվրոպային հիմնականում վնաս են հասցրել»,– Kossuth ռադիոյին տված հարցազրույցում ասել է Սիյարտոն։

Հունգարիայի ԱԳ նախարարը կրկնել է Բուդապեշտի պաշտոնական դիրքորոշումը, համաձայն որի իրենք դեմ են էներգետիկայի ոլորտում հակառուսական պատժամիջոցներ կիրառելուն, Կիևին զենք չեն ուղարկում և կոչ են անում դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ սկսել։

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Բելգիայի ոստիկանությունն ու դատախազությունը մի քանի ձերբակալություններ և խուզարկություններ էր իրականացրել Բրյուսելում, որտեղ գտնվում է Եվրախորհրդարանը։ Իրավապահները գործողություններն իրականացրել էին Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ կապված կոռուպցիայի կասկածների հետաքննության շրջանակում։

Իտալացի հայտնի քաղաքական գործիչն ադրբեջանցներից կաշառք ստանալու համար 4 տարով կազատազրկվի

Ձերբակալվել էին Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Քայլին և նրա ընկերը, խուզարկություն էր անցկացվել քաղաքական գործչի բնակության վայրում:

Այս սկանդալային իրադարձությունից հետո ԵԽ պատգամավորները Բրյուսելում կայացած լիագումար նստաշրջանում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել են երկու խորհրդարանականի ՝ բելգիացի Մարկ Տարաբելլային և իտալացի Անդրեա Կոցոլինոյին։ Նրանք էլ են անցնում կոռուպցիայի աղմկահարույց գործով:

armeniasputnik.am