Մամուլի տեսություն 30-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i19360-Մամուլի_տեսություն_30_05_2016
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման արդյունքում , Իրանում տուրիզմի արդյունաբերությունը զարգանում և բարգավաճում է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2016 10:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    30-05-2016

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման արդյունքում , Իրանում տուրիզմի արդյունաբերությունը զարգանում և բարգավաճում է

«Դոնյայե էղթեսադ» օրաթերթ

Իրանի զբոսաշրջության արդյունաբերությունը

«Գարդիան» օրաթերթը հաղորդել է , որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման արդյունքում , Իրանում տուրիզմի արդյունաբերությունը զարգանում և բարգավաճում է :

Հղում անելով «Գարդիան» բրիտանական օրաթերթին , «Դոնյայե էղթեսադ» օրաթերթը գրել է , որ Իրանը մտադիր է վիզայի ռեժիմում դյուրություններ ստեղծելով,  զարկ տալ տուրզիմին և երկրի պատմական վայրերում զբոսաշրջիկների համար նոր հյուրանոցներ կառուցել : «Գարդիան»-ի գրությամբ , Իրանը եզակի մշակութային հասրտության տեր երկիր է :

Արտասահմանցի տուրիստների համար վիզային ռեժիմում դյուրություններ ստեղծելու համար , Իրանը օրակարգում որոշակի ծրագրեր է ներառել, այդ թվում 200 հյուրանոցների կառուցումը , ինչն էլ իր հերթին գրավելու է արտասահմանցի զբոսաշրջիկներին :

Իրանում զբոսաշրջության արդյունաբերության զարգացումն ու բարգավաճումը կայանալու է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման արդյունքում :

---

«Արման» օրաթերթ

Զարիֆի եվրոպական երկրներ շրջագայությունը մեծ նշանակություն ունի

Բրիտանիայում Իրանի նախկին դեսպանը կարևորել է եվրոպական երկրներ Իրանի ԱԳ նախարարի շրջագայությունները , քանզի դրա ընթացքում քննարկվում են առևտրա-տնտեսական , քաղաքական ու տարածաշրջանային հարաբերությունների հետ կապված տարբեր հարցեր :

«Արման» օրաթերթում լույս տեսած հոդվածագրի խոսքերով , Սեյյեդ Ջալալ Սադաթյանն ասել է.-«Եվրոպական չորս երկրներ ՝ Լեհաստան , Շվեդիա , Ֆինլանդիա և Լատվիա ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի շրջագայությունը վկայում է այն մասին , որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը չի սահմանափակվում Վեցյակի խմբի անդամ երկրների հետ հարաբերություններով և կան նաև այլ երկրներ , որոնց հետ Իրանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները» :

Բրիտանիայում Իրանի նախկին դեսպանի խոսքերով , միջուկային հարցի կարգավորման արդյունքում , այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվել ՝ աշխարհի տարբեր պետությունների հետ Իրանի երկկողմ հարաբերությունների հաստատման և ընդլայնման համար , որի արդյունքում , ամրապնդվելու են միջազգային հանրության հետ Իրանի հարաբերությունները և Իրանը կարող է վայելել աշխարհի աջակցությունը:



«Ֆարհիխթեգան» օրաթերթ

Իրաքում ահաբեկիչները ճգնաժամային իրավիճակում են հայտնվել

Իրաքի բանակային ու ժողովրդական ուժերի առաջխաղացման արդյունքում , ահաբեկիչների համար ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել :

«Ֆարհիխթեգան» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Իրաքի բանակայիններն ահաբեկիչներին հարկադրել են նահանջել Ֆալուջայից : Ժողովրդական ուժերը տեղակայվել են Մոսուլում» :

Թվում է , որ Իրաքի բանակին հաջողվելու է ԻԼԻՊ-ից ազատագրել Ֆալուջա քաղաքը և ճանապարհ հարթել ՝ Մոսուլի ազատագրման համար : Ստեղծված նոր հանգամանքներում , ահաբեկիչների համար ոչ մի ելք չի մնացել: Իրաքցի ուժերը ԻԼԻՊ-ականների ձեռքից ազատագրել են Ֆալուջայի արևելյան շրջանները : Ֆալուջայի ազատագրման օպերացիան եզրափակիչ փուլին է մոտենում :

---

galatv.am

Միջուկային զենքի վերածննդի վտանգն աճել է. Tagesspiegel

Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ղեկավար Վոլֆգանգ Գերհարդը կարծում է, որ վերջին շրջանում կրկին ավելացել է «միջուկային զենքի վերածննդի վտանգը»: Այս մասին նա գրում է գերմանական Tagesspiegel թերթում:

«2009 թվականին Պրահայում իր ելույթում, որում ասվում էր միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու նպատակի մասին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լայն բացել էր միջուկային զինաթափման եւ չտարածման համար հնարավորությունների պատուհանը,- ասվում է հոդվածում: -

«Սակայն Օբամայի նախագահության ժամկետի ավարտին միջուկային զինաթափման պահը կարծես թե բաց է թողնված: Այժմ, ընդհակառակը, մեծանում է միջազգային ռազմական քաղաքականության մեջ միջուկային զենքի վերածննդի վտանգը: Փորձագետներն անհանգստությամբ հետեւում են միջուկային զենքի տարածման դինամիկային՝ Չինաստան, Հնդկաստան եւ Պակիստան տարածաշրջանային եռանկյունում: Միեւնույն ժամանակ նրանց հարեւանությամբ իր միջուկային ծրագրի վրա ակտիվորեն աշխատում է Հյուսիսային Կորեան»,- ասվում է հոդվածում: «Ի վերջո, Ասիայում տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքի արգելքը կդառնա 21-րդ դարի հակամիջուկային դիվանագիտության ամենադժվարին խնդիրներից մեկը»,- կանխատեսում է Գերհարդը:

«Ավելին, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը նաեւ արդիականացնում են իրենց միջուկային զինանոցները: Արդյունքում, Ղրիմի բռնակցումից եւ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում ճգնաժամից հետո START պայմանագրի շրջանակներում հետագա քայլերի ոչ մի հույս չկա,- գրում է Գերհարդը: -Անհանգստություն է առաջացնում նաեւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը «նոր սառը պատերազմի» մասին, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ իր միջուկային հնարավորությունների նպատակային ցուցադրումը»:

«Հետեւաբար, արեւմտյան երկրները պետք է շտապեն հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում մշակել ռազմավարություն Ռուսաստանի նկատմամբ: Դաշինքը պետք է դժվարին հավասարակշռություն գտնի համագործակցության եւ զսպման միջեւ,- վստահ է քաղաքագետը: Կայունությունն աշխարհում պահանջում է համագործակցություն եւ երկխոսություն: Իսկ զինաթափման նոր փուլը եւ Ռուսաստանի հետ սպառազինության վերահսկողությունը կարող էր դառնալ նոր վստահության ստեղծման սկիզբը»:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան 


hayeli.am

Գերմանիան ու Թուրքիան` հունիսի 2-ի որոշումից առաջ

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Բունդեսթագն, ինչպես հայտնի է, դիտարկելու է հունիսի 2-ին։ Որքան մոտենում է այս օրը` հաճախակիանում են Թուրքիայից հայտարարությունները` նույնիսկ Էրդողանի դեմ պայքարող հուժկու ընդդիմադիրների կողմից:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նամակ է հղել գերմանացի առաջնորդներին՝ կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ։ Քըըլըչդարօղլուն Թուրքիայի «մայր ընդդիմադիր» կուսակցության անունից զգուշացրել է, որ եթե Բունդեսթագն ընդունի այդ բանաձևը, ապա այն բացասաբար կանդրադառնա Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա՝ ստեղծելով մեծ խնդիրներ։

Մեկ այլ գործիչ` թուրքական Vatan կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումը ։ Նա ընդգծել է, որ պլանավորում է ընդունել երթը, որը կազմակերպվելու է Բեռլինում՝ որպես բողոքի նշան ընդդեմ Գերմանիայի հայաբնակ շրջանակների. «Տվյալ օրինագիծը մշակվել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միակ նպատակով։ Եթե հաշվի առնենք ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը և 1948-ին ցեղասպանությունների մասին ընդունված ՄԱԿ-ի Կոնվենցիան, դրա համար նախատեսվում է, որ «ցեղասպանություն» տերմինը կարող է օգտագործվել միայն երկրի դատական տեղի ատյանների որոշմամբ, որում տեղի են ունեցել այդ իրադարձությունները, կամ էլ Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշմամբ»։

Գերմանիայի «Կանաչների» (Die Grüne) կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Օզդեմիրը թեմային անդրադարձել է DW TV-ի «Conflict Zone» հաղորդման ընթացքում: Նա նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում 100 հազարավոր հայերի սպանությունը հենց ցեղասպանություն է եղել:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմանյան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասպանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:


Մետաքսյա Շալունց