Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ռազմական ոլորտում գործող ամերիկյան երկու ընկերությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i193602-Չինաստանը_պատժամիջոցներ_է_սահմանել_ռազմական_ոլորտում_գործող_ամերիկյան_երկու_ընկերությունների_նկատմամբ
Չինաստանի աևտրի նախարարությունը հինգշաբթի օը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան Lockheed Martin-ի և ընկերության դուստր ձեռնարկություններից մեկի՝ Rytian Technologies-ի նկատմամբ, որոնք աշխարհում տիեզերական և պաշտպանական սարքավորումների խոշորագույն արտադրողներից են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2023 08:07 Asia/Tehran
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ռազմական ոլորտում գործող  ամերիկյան երկու ընկերությունների  նկատմամբ

Չինաստանի աևտրի նախարարությունը հինգշաբթի օը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան Lockheed Martin-ի և ընկերության դուստր ձեռնարկություններից մեկի՝ Rytian Technologies-ի նկատմամբ, որոնք աշխարհում տիեզերական և պաշտպանական սարքավորումների խոշորագույն արտադրողներից են։

Թայվանին ռազմական տեխնիկա վաճառելու պատճառով, ընկերությունները ներառվել են   «անվստահելի կազմակերպությունների ցանկում» և արգելվել է վերջիններիս հետ ցանկացած տեսակի գործարք:

Որոշումը կայացվել է վերջերս ամերիկյան բանակի կողմից ԱՄՆ օդային տարածքում չինական օդապարիկի խոցելու հետևանքով երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին: ԱՄՆ-ն հայտարարել է, որ օդապարիկը լրտեսական գործողություն էր իրականացնում: Չինաստանը հերքել է մեղադրանքը, հայտարարելով, որ օդապարիկն իրականացրել է հետազոտական աշխատանք:

Նախօրեին Չինաստանը նախազգուշացրել էր, որ միջոցներ կձեռնարկի ամերիկյան այն կառույցների դեմ, որոնք սպառնում են այդ երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։