Լոնդոնում Իրանի դեսպանատունն արձագանքել է բրիտանական լրատվամիջոցի կատարած քայլին
(last modified Sat, 18 Feb 2023 13:58:22 GMT )
Փետրվար 18, 2023 17:28 Asia/Tehran
  • Լոնդոնում Իրանի դեսպանատունն  արձագանքել է բրիտանական լրատվամիջոցի կատարած քայլին

Բրիտանիայում Իրանի դեսպանատունը բրիտանական «Daily Telegraph» թերթի հրապարակած հոդվածը համարել է կեղծ մեղադրանքներով լեցուն և այդ պարբերականին կոչ է արել Իսրայելի և որոշ ահաբեկչական կազմակերպությունների անհիմն պնդումները հրապարակելու փոխարեն հղում անել հավաստի աղբյուրների։

Բրիտանիայում Իրանի դեսպանատունն արձագանքելով «Daily Telegraph» թերթում լույս տեսած  «Իրանական ահաբեկչությունը բացահայտ և շարունակական վտանգ է  Բրիտանիայի  համար» վերնագրով հակաիրանական հոդվածին, ընդգծել է.«Կարևոր է նշել,որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միակ կազմակերպությունն է, որը տարածաշրջանում (Իրաք և Սիրիա)  պայքարել է ահաբեկչության դեմ:

Բրիտանիայում Իրանի դեսպանատան զեկույցում ասված է. -«Մի իրավիճակում, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վտանգը այդքան մոտեցել  էր Եվրոպային, և ոչ ոք չէր համարձակվում դրա դեմ կանգնել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եղել է ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր ուժը, և պաշտպանել է անմեղ խաղաղ բնակիչներին ողջ տարածաշրջանում»:

Իրանի դեսպանատունն  ուկրաինական պատերազմի և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցով Իրանին ուղղված բրիտանական «Daily Telegraph» թերթի մեղադրանքների մասին հայտարարել է.-«Իրանը բազմիցս Ուկրաինայի  իշխանություններին կոչ է արել երրորդ երկրում ուղիղ բանակցությունների շրջանակում ապացույցներ  ներկայացնել իրենց այդ պնդումների վերաբերյալ, սակայն ուկրաինացիները մինչ այժմ  պատասխան չեն տվել»։