Լոնդոնում Իրանի դեսպանատունն արձագանքել է բրիտանական լրատվամիջոցի կատարած քայլին
Բրիտանիայում Իրանի դեսպանատունը բրիտանական «Daily Telegraph» թերթի հրապարակած հոդվածը համարել է կեղծ մեղադրանքներով լեցուն և այդ պարբերականին կոչ է արել Իսրայելի և որոշ ահաբեկչական կազմակերպությունների անհիմն պնդումները հրապարակելու փոխարեն հղում անել հավաստի աղբյուրների։
Բրիտանիայում Իրանի դեսպանատունն արձագանքելով «Daily Telegraph» թերթում լույս տեսած «Իրանական ահաբեկչությունը բացահայտ և շարունակական վտանգ է Բրիտանիայի համար» վերնագրով հակաիրանական հոդվածին, ընդգծել է.«Կարևոր է նշել,որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միակ կազմակերպությունն է, որը տարածաշրջանում (Իրաք և Սիրիա) պայքարել է ահաբեկչության դեմ:
Բրիտանիայում Իրանի դեսպանատան զեկույցում ասված է. -«Մի իրավիճակում, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վտանգը այդքան մոտեցել էր Եվրոպային, և ոչ ոք չէր համարձակվում դրա դեմ կանգնել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եղել է ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր ուժը, և պաշտպանել է անմեղ խաղաղ բնակիչներին ողջ տարածաշրջանում»:
Իրանի դեսպանատունն ուկրաինական պատերազմի և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցով Իրանին ուղղված բրիտանական «Daily Telegraph» թերթի մեղադրանքների մասին հայտարարել է.-«Իրանը բազմիցս Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել երրորդ երկրում ուղիղ բանակցությունների շրջանակում ապացույցներ ներկայացնել իրենց այդ պնդումների վերաբերյալ, սակայն ուկրաինացիները մինչ այժմ պատասխան չեն տվել»։