ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով սպանվել են երեք աղջիկներ
https://parstoday.ir/hy/news/world-i193796-ԱՄՆ_ում_հրաձգության_հետևանքով_սպանվել_են_երեք_աղջիկներ
ԱՄՆ-ում հերթական մահացու հրաձգությունն է տեղի ունեցել: Տեխասի Գալենա Պարկում զինված անձը սպանել է երեք դեռահաս աղջիկների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2023 08:28 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով սպանվել են երեք աղջիկներ

ԱՄՆ-ում հերթական մահացու հրաձգությունն է տեղի ունեցել: Տեխասի Գալենա Պարկում զինված անձը սպանել է երեք դեռահաս աղջիկների։

Ամերիկյան իշխանությունները կիրակի երեկոյան հայտարարել են, որ միջադեպը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Հյուսթոնի արվարձաններից մեկում, և դրա հետևանքով սպանվել են 19, 14 և 13 տարեկան երեք աղջիկներ։
Հյուսթոնի Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսի խոսքով՝ հարձակվողը 38 տարեկան է, և նախքան հարձակումը  նա զգուշացրել է երկու աղջիկների՝ 12 տարեկան և 1 տարեկան, փախչել այնտեղից։ Վերջիններս  հիվանդանոց են ընդունվել վախի և կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների պատճառով։
Գոնսալեսը չի ներկայացրել հարձակվողի դրդապատճառը:
ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետևանքով մահացությունների թիվը հասել է վերջին 30 տարում ամենաբարձր մակարդակին: