Հույն ցուցարարներն այրել են ամերիկյան դրոշը
Փետրվար 22, 2023 06:50 Asia/Tehran
Աթենքում ամերիկյան հյուպատոսության դեմ կայացել է բողոքի ցույց՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Հունաստան կատարելիք այցի դեմ:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարներն այրել են ԱՄՆ դրոշը և վանկարկել՝ «Ամերիկացիները մարդասպաններ են» և «Գումար հատկացրեք կրթությանը, ոչ թե ՆԱՏՕ-ի սպանդանոցներին» կարգախոսները։