Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը.Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i193966-Մոսկվան_և_Պեկինը_պատրաստ_են_պաշտպանել_միմյանց_շահերը.Լավրով
Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2023 10:04 Asia/Tehran
  • Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը.Լավրով

Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում:

Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ կայացած հանդիպմանը:

Այդ մասին  տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունն: «Մեր հարաբերությունները զարգանում են վստահ ու դինամիկ կերպով, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համախմբվածություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի հարգման և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է Լավրովը։ Վան Ին իր հերթին նշել է, որ փոխգործակցության բարձր դինամիկան պահպանվում է ՉԺՀ-ի Կոմկուսի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով։

«Չնայած միջազգային իրավիճակի փոփոխականությանը, Չինաստանը և Ռուսաստանը միշտ պահպանում են ռազմավարական վճռականությունը, հաստատակամորեն և վստահորեն շարժվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորման հունով և հավատարիմ են մնում բազմաբևեռությանը», - հավելել է ՉԺՀ-ի ներկայացուցիչը: Պեկինը, ինչպես նշել է դիվանագետը, այսօրվա հանդիպումից ակնկալում է հասնել նոր պայմանավորվածությունների։