Թուրքիայի կործանիչները հարավային սահմաններում գտնվում են պատրաստ վիճակում
Թուրքիայի բանակի օդուժը այդ երկրի կործանիչների օդաչուներին հրամայել է առանց հրամանի արձակման սպասելու հարձակման թիրախ դարձնել Թուրքիայի սահմանները խախտող օտարերկրյա ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Կիրակի հունվարի 31-ին, Թուրքիայի օդուժի հրամանատարությունը տագնապի «նարնջագույն» մակարդակ հայտարարելով, այդ երկրի կործանիչների օդաչուներին հրամայել է հարձակման թիրախ դարձնել Թուրքիայի սահմանները խախտող օտարերկրյա ինքնաթիռներն ու ուղղաթիռները:
Տագնապի «նարնջագույն» մակարդակը մի աստիճանով ավելի ցածր է տագնապի «Կարմիր» մակարդակից:
Ըստ այս հաղորդման Թուրքիայի բանակի մեծ թվով «F-16» կործանիչներ գործուղվել են դեպի Դիարբեքիրի ավիաբազա:
Հրամանն արձակվել է այն բանից հետո, երբ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հավակնել է, որ հունվարի 29-ին ռուսական օդուժի Սու-34 ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը:
2015թ. նոյեմբերի 24-ին ևս Թուրքիայի կործանիչների կողմից, Սիրիայի տարածքում խոցվել էր ռուսական «Սու-24» կործանիչը:
Այդ դեպքը լարվածության է մատնել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: