Թուրքիայի ընտրությունների վերջնական ամսաթիվը հայտարարվեց. Ընդդիմադիր կուսակցությունները վաղը՝ միասնական թեկնածու կներկայացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i194468-Թուրքիայի_ընտրությունների_վերջնական_ամսաթիվը_հայտարարվեց._Ընդդիմադիր_կուսակցությունները_վաղը_միասնական_թեկնածու_կներկայացնեն
Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամկետների շուրջ ամիսներ շարունակվող քաշքշուկներից հետո, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է.«Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նախատեսված էր»:Իսկ ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են վաղը ներկայացնել իրենց միասնական թեկնածուին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2023 15:00 Asia/Tehran
  • Թուրքիայի ընտրությունների վերջնական ամսաթիվը հայտարարվեց. Ընդդիմադիր կուսակցությունները վաղը՝ միասնական թեկնածու կներկայացնեն

Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամկետների շուրջ ամիսներ շարունակվող քաշքշուկներից հետո, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է.«Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նախատեսված էր»:Իսկ ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են վաղը ներկայացնել իրենց միասնական թեկնածուին:

Թուրքիայի Khabar.7  կայքի  փոխանցմամբ՝ Էրդողանն այսօր իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման  ժամանակ ասել է.-«Թող սա բոլորի համար պարզ լինի, մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ իրենից պահանջվում է, Աստծո կամոք, և երբեք կրեդիտներ չի տա այդ դատարկ կրակողներին (ընդդիմությանը)»:

Նա իր ընդդիմադիր կուսակցություններին մեղադրելով  երկրաշարժի կառավարման վերաբերյալ հակաքարոզչություն իրականացնելու  և ընտրությունները շահարկելու մեջ, ասել է.«Ներկայումս  երկրաշարժից տուժածների հարցերով  զբաղվելը Թուրքիայի կառավարության ամենագլխավոր մտահոգությունն է»:

Թուրքիայի նախագահը հավելել է.«Ոմանք սպասում են, որ կառավարությունը Թուրքիայի ժողովրդի հետ միասին փլատակների տակ ընկնի, սակայն իշխանությունը դեմ է այս հարցը ընտրական ու քաղաքական մրցակցության վերածելուն»։