G20-ի արտգործնախարարների հանդիպումը Հնդկաստանում ավարտվել է անարդյունք՝ առանց վերջնական հայտարարության
https://parstoday.ir/hy/news/world-i194588-g20_ի_արտգործնախարարների_հանդիպումը_Հնդկաստանում_ավարտվել_է_անարդյունք_առանց_վերջնական_հայտարարության
G20-ի ԱԳ նախարարների հանդիպումը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազի ստվերում մնալով, ավարտվեց առանց վերջնական հայտարարության և առանց արդյունքի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 03, 2023 19:26 Asia/Tehran
  • G20-ի արտգործնախարարների հանդիպումը Հնդկաստանում ավարտվել է անարդյունք՝ առանց վերջնական հայտարարության

G20-ի ԱԳ նախարարների հանդիպումը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազի ստվերում մնալով, ավարտվեց առանց վերջնական հայտարարության և առանց արդյունքի:

Չորեքշաբթի օրը Նյու Դելիում (Հնդկաստանի մայրաքաղաք) սկսվել է G20-ի խմբի երկօրյա հանդիպումը՝ այս խմբի անդամների արտաքին գործերի նախարարների ներկայությամբ։ G20-ի խումբը բաղկացած է 19 երկրներից՝ Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մեքսիկա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկա, Թուրքիա, Միացյալ Նահանգներ և Եվրամիություն։ Այս խմբին բաժին է ընկնում աշխարհի բնակչության երկու երրորդը, տնտեսական ուժի 80%-ը և համաշխարհային առևտրի երեք քառորդը:

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը գերակշռել է G20-ի ԱԳ նախարարների Նյու Դելիում կայացած հանդիպմանը, և G20-ի արտգործնախարարների միջև շատ տարաձայնություններ են եղել, հետևաբար չի եղել համատեղ վերջնական հայտարարություն, այլ միայնմի թերթիկ բանակցությունների արդյունքի մասին:

Ըստ այս հաղորդագրության՝ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվել են ստորագրել համատեղ հայտարարություն։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Արևմուտքին, ասելով որ իր երկրի դեմ պատժամիջոցները լիովին կամայական են։