Մեկնաբանություն՝ Գերմանիայի ձեռքերը շաղախված են Իրանի աղջիկների արյամբ
https://parstoday.ir/hy/news/world-i194664-Մեկնաբանություն_Գերմանիայի_ձեռքերը_շաղախված_են_Իրանի_աղջիկների_արյամբ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է.« Իրանում աղջիկների թունավորման մասին տեղեկությունը ցնցող են: Աղջիկները պետք է դպրոց գնան առանց վախի, սա նրանց իրավունքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2023 08:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Գերմանիայի ձեռքերը շաղախված  են Իրանի աղջիկների արյամբ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է.« Իրանում աղջիկների թունավորման մասին տեղեկությունը ցնցող են: Աղջիկները պետք է դպրոց գնան առանց վախի, սա նրանց իրավունքն է»:

Անցած օրերին Իրանի որոշ քաղաքներում մի շարք աշակերտներ թունավորվել են, և ուսումնասիրող  ու մասնագիտացված խմբերը հետաքննում են այդ թունավորման պատճառները։

Իրանը զբաղվում է որոշ դպրոցներում թունավորման դեպքերով, որպես ահաբեկչական և ոճրագործական նախագծի  մի մասը, որն իրականացվում է Արևմուտքի  անվտանգության  կազմակերպությունների, այդ թվում՝ Գերմանիայի վերահսկողության ներքո, և նպատակ է հետապնդում հարվածել Իրանի անվտանգությանն ու կայունությանը իր վարձկանների միջոցով, ինչպիսիք են՝ անջատողական խմբավորումները  և Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորումը:

Այս նախագիծը  սկսվել է Իրանի քաղաքացի Մահսա Ամինիի մահից հետո։Աշակերտուհիներին թունավորելու ոճրագործությունը թշնամական  այս նախագծի  վերջին բաժինն է, այն բանից հետո, երբ Իրանի ժողովուրդը չեզոքացրեց նախորդ բոլոր սադրանքները: Հատկապես այն բանից հետո, երբ իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին փողոցներում իր միլիոնանոց ներկայությամբ  հզոր ապտակ հասցրեց արեւմտյան իսրայելական ու հետադեմ արաբների կոալիցիային։

Իրանի անվտանգության կազմակերպությունները շատ արագ և վճռականորեն կբացահայտեն աշակերտուհիների թունավորման հարցով  պատասխանատու կողմերին և  Բորբուկի ու նրա նման վարձկաններին թույլ չեն տալու թիրախավորել Իրանի անվտանգությունն ու կայունությունը: Իրանը միշտ փշի նման ծակելու է  նրա և նրա սիոնիստ ղեկավարների  աչքերը:

Շատ զավեշտալի է, որ Գերմանիան անհանգստանում է իրանցի աղջիկների, նրանց ուսման և դպրոց հաճախելու իրավունքի համար, մինչդեռ  անտեսում է այն կարևոր փաստը, որ Իրանը աշխարհում բարձր տեղում է զբաղեցնում համալսարաններում և դպրոցներում աղջիկների կրթության առումով։

Իրանում իգական սեռի ուսանողների թիվը շատ ավելին է, քան արական սեռի ուսանողների: Իրանի կանայք դերակատար են երկրի բոլոր ոլորտներում: Ուստի անտարակույս ձախողելու են այն ջանքերը, որոնք փորձում են Իրանը ներկայացնել մի երկիր, որը դեմ է աղջիկների կրթությանը:

Նաև շատ զավեշտական է, որ Գերմանիան կոկորդիլոսի արցունք թափի Իրանի աղջիկների թունավորման համար, մինչդեռ աշխարհը լավապես իրազեկ է ,որ պարտադրյալ պատերազմի տարիներին, այդ երկիրը քիմիական զենք էր տրամադրում Սադդամին, որպեսզի թիրախավորեր Իրանի ժողովրդին և Իրանի քաղաքները, մասնավորապես Քուրդիստան նահանգում աղջիկների դպրոցները: 

Վերջում մենք դիմում ենք  Բերբուքին, որ եթե նա ունի ամենաչնչին մարդասիրական զգացմունքները, ինչպես ինքն է հավակնում, թող  մտահոգվի Պաղեստինի Հուարա քաղաքավանում ժողովրդի դեմ սիոնիստների սարսափելի ոճրագործությունների համար, որը Դիոնիստական ռեժիմի բանակի աջակցությամբ հրկիզում են Հուարա քաղաքավանը և սպանում պաղեստինցիներին։

Այս ոճրագործությունը մերկացնում է Արեւմուտքի եւ հատկապես Գերմանիայի պատկերը։ Ինչու՞ է լռում Բարբոկը, երբ Սիոնիստական ռեժիմի ահաբեկիչ և ռասիստ նախարար Սմոտրիչը, հրապարակավ պահանջում է ոչնչացնել և հրկիզել  Հուարան։ Սմոտրիչն այժմ պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որպեսզի հսկայական գումարներ խնդրի իր հանցագործությունները շարունակելու համար, որոնք հավանության են արժանանում Արևմուտքի, հատկապես Գերմանիայի կողմից։

Հատկանշական է ,որ Բեթզլեյլ Սմոտրիչը Իսրայելի ֆինանսների նախարարն է և «Կրոնական սիոնիզմ» ծայրահեղ աջակողմյան  կուսակցության ղեկավարը։11:44