Իրանի արևմուտքում հայտնաբերվել է լիթիումի հանք
https://parstoday.ir/hy/news/world-i194732-Իրանի_արևմուտքում_հայտնաբերվել_է_լիթիումի_հանք
Իրանցի երկրաբանները երկրի արևմուտքում՝ Քահավանդի հարթավայրում հայտնաբերել լիթիում թանկարժեք մետաղի երկու հանքավայր՝ 8,5 մլն տոննա հանքաքարի առկայությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 06, 2023 11:40 Asia/Tehran
  • Իրանի արևմուտքում հայտնաբերվել է լիթիումի հանք

Իրանցի երկրաբանները երկրի արևմուտքում՝ Քահավանդի հարթավայրում հայտնաբերել լիթիում թանկարժեք մետաղի երկու հանքավայր՝ 8,5 մլն տոննա հանքաքարի առկայությամբ։

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակից Էբրահիմ Ալի Մուլաբիղին ասել է, որ Համադան նահանգում լիթիումի պաշարներ են հայտնաբերվել և կանխատեսվում է, որ կհայտնաբերվեն նաև նոր պաշարներ:   
Լիթիումն ամենաթեթև և ամենաթանկ հազվագյուտ մետաղներից է: Այս հանքի հայտնաբերմամբ Իրանը զբաղեցնում է լիթիումի պաշարներ ունեցող երկրների շարքի չորրորդ տեղը, առաջ անցնելով ԱՄՆ-ից:   
Լիթիումը, որը կոչվում է «21-րդ դարի նավթ», օգտագործվում է էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության մեջ, և այս հանքի հայտնաբերումը շատ կարևոր է, հաշվի առնելով, որ շատ երկրներ, բենզինի այրման հետևանքով առաջացող ածխածնի երկօքսիդը նվազեցնելու և ի վերջո վերացնելու համար, անցնում են էլեկտրական մեքենաների շահագործման: