Գրոսսի. Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ստուգումները շարունակելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i194762-Գրոսսի._Պայմանավորվածություն_ենք_ձեռք_բերել_ստուգումները_շարունակելու_համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում ողջունել է Իրանի հետ համաձայնագիրը՝ մոնիտորինգի և ստուգման վերաբերյալ ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2023 14:49 Asia/Tehran
  • Գրոսսի. Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ստուգումները շարունակելու համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում ողջունել է Իրանի հետ համաձայնագիրը՝ մոնիտորինգի և ստուգման վերաբերյալ ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի հետ, որը թույլ է տալիս գործակալությանը շարունակել մոնիտորինգը և ստուգման ընթացակարգերը՝ ասելով. «Ես ողջունում եմ Իրանի երաշխիքները, այն մասին թե պատրաստ է ստուգման ավելի շատ գործողություններ իրականացնել»:

Գրոսսին նաև խոսել է Թեհրան կատարած իր վերջին այցի և բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման մասին։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ երկու կողմերն էլ ընդունում են, որ դրական փոխգործակցությունները կարող են ճանապարհ հարթել անդամ երկրների միջև ավելի լայն համաձայությունների համար։ Շուտով Կառավարիչների խորհրդի անդամներին ավելի մանրամասն կներկայացվեն ՀԳՀԾ-ի և NPT համաձայնագրի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների հետ կապված իրավիճակի մասին։

Մարտի 4-ին և Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած երկօրյա այցի ավարտին Իրանի և Ատոմային էներգիայի գործակալության միջև համատեղ հայտարարություն է տարածվել, որ Իրանը կամավոր թույլ է տալիս գործակալությանը անհրաժեշտության դեպքում ավելի շատ ստուգումներ և մոնիտորինգ իրականացնել:

Դրա իրականացման եղանակը երկու կողմերի միջև կհամաձայնեցվի առաջիկայում Թեհրանում կայանալիք տեխնիկական հանդիպմանը։