ԿԺԴՀ-ում ձախողվել է «Մուսուդան» բալիստիկ հրթիռի արձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i19480-ԿԺԴՀ_ում_ձախողվել_է_Մուսուդան_բալիստիկ_հրթիռի_արձակումը
ԿԺԴՀ-ն մայիսի 31-ին հրթիռի անհաջող արձակում է իրականացրել երկրի արեւելյան ծովափին գտնվող Վոնսան քաղաքի շրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռյոնհապ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2016 06:43 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ում ձախողվել է «Մուսուդան» բալիստիկ հրթիռի արձակումը

ԿԺԴՀ-ն մայիսի 31-ին հրթիռի անհաջող արձակում է իրականացրել երկրի արեւելյան ծովափին գտնվող Վոնսան քաղաքի շրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռյոնհապ գործակալությունը:

«Հյուսիսային Կորեան փորձել է հրթիռ արձակել Վոնսան քաղաքի շրջանից: Սակայն այն անհաջող է եղել»,- գործակալությունը մեջբերել է Հարավայի Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի հայտարարությունը: Հրթիռի տեսակն առայժմ չի ճշտվում: Մայիսի 30-ին Kyodo ճապոնական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել ԿԺԴՀ-ի կողմից «Մուսուդան» տեսակի բալիստիկ հրթիռի հնարավոր արձակման վերաբերյալ: Ապրիլին Փենյանը երեք անգամ փորձել էր այդ հրթիռի փորձարկում իրականացնել, բայց բոլոր փորձերն անհաջող էին ստացվել:

Ճապոնիան ԿԺԴՀ-ում հրթիռի արձակման փորձը համարում է համաշխարհային հանրակցության դեմ ուղղված լուրջ սադրանք: Այդ մասին մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան:

«ԿԺԴՀ-ում հրթիռների շարունակվող արձակումները սադրիչ լուրջ գործողություններ են համաշխարհային ողջ հանրակցության նկատմամբ, ներառյալ Ճապոնիան»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ Փենյանի այսօրինակ գործողությունները «բացարձակապես անընդունելի են», հաղորդել է ՏԱՍՍ-ը: