Վրաստանում բախվել են խորհրդարանի դիմաց բողոքի ցույց անող ցուցարարներն ու ոստիկանները
Մարտ 08, 2023 11:15 Asia/Tehran
Reuters-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ոստիկանության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի դիմաց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար:
Ցույցը սկսվել է Վրաստանի խորհրդարանում օրինագծի նախագիծը հաստատելուց հետո: Ընդդիամդիրները նշում են, որ օրենքը քայլ է դեպի ավոտրիտարիզմ և նվազեցնում է ԵՄ-ին անդամակցության հույսը:
Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացրած օրինագիծը պահանջում է, որ ցանկացած կազմակերպություն, որն իր բյուջեի 20%-ից ավելին ստանում է դրսից, գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ», հակառակ դեպքում՝ կտուգանվի։
Թբիլիսիում Reuters-ի թղթակիցները հայտնել են, որ զայրացած ցուցարարները պլաստիկ շշեր և ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ:
Պիտակ