Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին
https://parstoday.ir/hy/news/world-i195046-Իլհամ_Ալիևն_ընդունել_է_Իսրայելի_հետախուզության_նախարարին
Մարտի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2023 14:29 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին

Մարտի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։

Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը շոշափվել է Բաքվի X Գլոբալ ֆորումի կարևորությունը, ընդգծվել է, որ այս միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով, նշվել է համաշխարհային ազդեցիկ քաղաքական գործիչների, մեծ թվով երկրների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների մասնակցությունը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, կարևորվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումը, ինչպես նաև այս տարվա փետրվարին Մյունխենում նախագահ Ալիևի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ:

 Armenia.az