Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին
Մարտի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը շոշափվել է Բաքվի X Գլոբալ ֆորումի կարևորությունը, ընդգծվել է, որ այս միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով, նշվել է համաշխարհային ազդեցիկ քաղաքական գործիչների, մեծ թվով երկրների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների մասնակցությունը։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, կարևորվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումը, ինչպես նաև այս տարվա փետրվարին Մյունխենում նախագահ Ալիևի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ:
Armenia.az