Ռուսաստանն արձագանքել է Վրաստանում վերջին զարգացումներին
https://parstoday.ir/hy/news/world-i195082-Ռուսաստանն_արձագանքել_է_Վրաստանում_վերջին_զարգացումներին
Անդրադառնալով Վրաստանում Արևմուտքի աջակցությամբ տեղի ունեցած հեղաշրջման փորձին՝ ՌԴ ԱԳ նախարարը զգուշացրել է Մոսկվայի հարեան երկրներին ԱՄՆ-ի՝ հետ միավորվելու վտանգի մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2023 11:42 Asia/Tehran
  • Ռուսաստանն արձագանքել է Վրաստանում վերջին զարգացումներին

Անդրադառնալով Վրաստանում Արևմուտքի աջակցությամբ տեղի ունեցած հեղաշրջման փորձին՝ ՌԴ ԱԳ նախարարը զգուշացրել է Մոսկվայի հարեան երկրներին ԱՄՆ-ի՝ հետ միավորվելու վտանգի մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանում իրադարձությունները կազմակերպվում են երկրից դուրս և Արևմուտքի ազդեցության տակ՝ Ռուսաստանի ավանդական դաշնակիցներին այս երկրից հեռացնելու համար։

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության հարևան երկրները պետք է հաշվի առնեն ԱՄՆ-ի պատասխանատվության և շահերի շրջանակում գտնվող իրենց փոխգործակցության ռիսկերը։

Անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջերս ԱՄՆ կատարած այցին, Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ան ներգրավված է Վրաստանում տեղի ունեցած սադրիչ գործողություններին։

Կրեմլի խոսնակն ասել է. «Մենք ականատես ենք լինում բազմաթիվ սադրիչ գործողությունների, և աչալրջորեն ու մտահոգությամբ հետևում ենք այս հարցին»։