Մեկնաբանություն- Գործադուլների ու բողոքի ցույցերի նոր ալիք Բրիտանիայում
(last modified Fri, 17 Mar 2023 08:28:02 GMT )
Մարտ 17, 2023 11:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Գործադուլների ու բողոքի ցույցերի նոր ալիք Բրիտանիայում

Ֆինանսների նախարարության բյուջեի առաջարկը խորհրդարանին ներկայացնելուն միաժամանակ, Բրիտանիայի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու բողոքի ցույցերի:

Ցույցին մասնակցած հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ ուսուցիչներ, բուժաշխատողներ և պետական ծառայողներ, բողոքել են սննդամթերքի և էներգիայի գների թանկացման դեմ և պահանջել բարձրացնել աշխատավարձերը։

Առողջապահության ոլորտի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս պահանջում են բարձրացնել աշխատավարձեըը, քանի որ գործող աշխատավարձերը ներկա գնաճի պայմաններում թույլ չեն տալիս փակել ծախսերը: Բուժաշխատողները բողոքում են նաև աշխատուժի պակասից առաջացած ծանրաբեռնվածությունից:

Վերջին չորս տասնամյակում Բրիտանիայում գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուըցանիշը: Այդ պայմաններում, գործող աշխատավարձերը քաղաքացիների առօրյա ծախսերի համար չեն բավարարում և նրանք գործադուլներ ու բողոքի ցույցեր են կազմակերպում: Ռեկորդային գնաճը, բարձր հարկերը, հանրային ծառայությունների ճգնաժամը, առողջապահական համակարգի աշխատակիցների կրճատումները և պոտենցիալ երկարաժամկետ ռեցեսիայի սկիզբը, մտահոգում են բրիտանացիներին:  Որոշ տվյալներով, բրիտանացիների կենսամակարդակը 1950թ հետո աննախադեպ կերպով նվազել է:

Բրիտանական ազգային վիճակագրության բյուրոն  հայտարարել է, որ 2021թ նոյեմբերից 2022 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, սպառողական ապրանքների գների ինդեքսն աճել է 10,7%-ով։

Ինչպես և կանխատեսվել էր, պաշտոնը ստանձնելուց հետո, Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը բախվել է ներքին ու արտաքին բազաթիվ մարտահրավերների, որոնցից ամենաբարդը տնտեսական ճգնաժամն է և անընդհատ ավելացող գնաճը: 10 տոկոսի հասած գնաճի հետևանքով, քաղաքացիների ծախսերը, հատկապես՝ էներգիայի դիմաց  վճարվող գումարներն աննախադեպ կերպով աճել են:

Ուկրաինայի դեմ պատերազմի պատրվակով, Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, և հակառակ իր կամքի, ավելացրել այդ երկրի նավթի ու գազի արտահանման ծավալները: Մյուս կողմից, դա հանգեցրել է էներգիայի գնի աննախադեպ աճի, լուրջ խնդիրներ առաջացնելով միլիոնավոր բրիտանացիների համար:

Բրիտանացի բժիշկները գործադուլ են հայտարարել, պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Չնայած տնտեսական ճգնաժամի խորացմանը, Բրիտանիայի պահպանողական կառավարությունը, Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությանը համահունչ, և Բայդենի կառավարության գոհունակությունը շահելու նպատակով, պետական հատվածին ավելի շատ միջոցներ հատկացնելու և աղքատներին ֆինանսական օգնություն տրամադրելու փոխարեն, մեծացրել է երկրի ռազմական բյուջեն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սոնակը հայտարարել է, որ պաշտպանական բյուջեն կավելանա 5 միլիարդ ֆունտ ստեռլինգով։ Նա նպատակ ունի  երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական բյուջեն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 2,5 տոկոսի չափով:

Սունակը հայտարարել է, որ այս որոշման նպատակը «թշնամական պետությունների գործողություններից խուսափելն է»: Թշնամական պետություններ ասելով, Սունակն ի նկատի ունի նախ՝ Ռուսաստանին և հետո Չինաստանին, որոնք «Բրիտանական արտաքին և պաշտպանական քաղաքականության վերանայում» նոր փաստաթղթում նշված են որպես այդ երկրի դեմ ուղղված գլխավոր սպառնալիքներ: