Պեսկով. Ռուսաստանի և Չինաստանի նախագահների զրույցի թեման Ուկրաինայի պատերազմն է լինելու
https://parstoday.ir/hy/news/world-i195658-Պեսկով._Ռուսաստանի_և_Չինաստանի_նախագահների_զրույցի_թեման_Ուկրաինայի_պատերազմն_է_լինելու
ՌԴ նախագահության խոսնակը Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան ժամանման պահին ասաց, որ երկու երկրների նախագահների զրույցի թեման Ուկրաինայի պատերազմն է լինելու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2023 13:30 Asia/Tehran
  • Պեսկով. Ռուսաստանի և Չինաստանի նախագահների զրույցի թեման Ուկրաինայի պատերազմն է լինելու

ՌԴ նախագահության խոսնակը Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան ժամանման պահին ասաց, որ երկու երկրների նախագահների զրույցի թեման Ուկրաինայի պատերազմն է լինելու։

Համաձայն ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը իրենց բանակցություններում քննարկելու են Ուկրաինայի և խաղաղության ծրագիրը։

Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ ինչպես Վլադիմիր Պուտինն արդեն նշել էր Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման մասին իր հոդվածում, հնարավոր է նաև ելք գտնել Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական ​​լուծման համար։

Քիչ առաջ Չինաստանի նախագահը բարձրաստիճան պատվիրակության հետ ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։