Պեսկով. Ռուսաստանի և Չինաստանի նախագահների զրույցի թեման Ուկրաինայի պատերազմն է լինելու
ՌԴ նախագահության խոսնակը Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան ժամանման պահին ասաց, որ երկու երկրների նախագահների զրույցի թեման Ուկրաինայի պատերազմն է լինելու։
Համաձայն ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը իրենց բանակցություններում քննարկելու են Ուկրաինայի և խաղաղության ծրագիրը։
Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ ինչպես Վլադիմիր Պուտինն արդեն նշել էր Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման մասին իր հոդվածում, հնարավոր է նաև ելք գտնել Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական լուծման համար։
Քիչ առաջ Չինաստանի նախագահը բարձրաստիճան պատվիրակության հետ ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։