Ուլյանովը ողջունել է Թեհրանի և Ռիադի հարաբերությունների բարելավումը
https://parstoday.ir/hy/news/world-i195662-Ուլյանովը_ողջունել_է_Թեհրանի_և_Ռիադի_հարաբերությունների_բարելավումը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու համաձայնագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2023 13:54 Asia/Tehran
  • Ուլյանովը ողջունել է Թեհրանի և Ռիադի հարաբերությունների բարելավումը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու համաձայնագիրը։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վերականգնելու մասին համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս։

Միևնույն ժամանակ, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը երկուշաբթի օրը, անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագրին, ասաց, որ դա լավ նորություն է, և որ Թեհրանի և Ռիադի միջև հարաբերությունների վերականգնումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը: