էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ցանկլանում է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ՝ ռուսական Սու-34 օդանավի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու փաստը քննարկելու համար:
«Ես մեր արտաքին գործերի նախարարին խնդրել եմ փոխանցել պարոն Պուտինի հետ անձամբ հանդիպելու իմ ցանկությունը, բայց դեռեւս պատասխան չեմ ստացել»,- ասել է Էրդողանը:
Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով Ռուսաստանին կոչ է արել «անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել»՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի օդային տարածքի խախտումներ թույլ չտալու համար:
ՆՀունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հունվարի 29-ին Ռուսաստանի ՌՕՈՒ-ի Սու-34 ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը: Թուրքական կողմը հայտնում է, որ օդանավի անձնակազմին ռուսերենով և անգլերենով մի քանի անգամ նախազգուշացրել են սահմանին մոտենալու մասին:
Հիշեցենենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկուն խոցելու հետևանքով: Թուրքական կողմը պնդում է, որ օդանավը խախտել էր իր օդային տարածքը, ինչի համար մի քանի անգամ նախազգուշացվել է, իսկ օդաչուն չի փոխել ուղղությունը, որից հետո որոշել են խոցել օդանավը:
Zham.am
31/1/2016