Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i195938-Վլադիմիր_Պուտինը_և_Ռեջեփ_Թայիփ_Էրդողանը_քննարկել_են_Ուկրաինայում_տիրող_իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 12:33 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար և նշել, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին:

Բացի այդ, Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։