Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը ռազմական դաշինք չէ
https://parstoday.ir/hy/news/world-i195992-Վլադիմիր_Պուտին._Ռուսաստանի_և_Չինաստանի_միջև_համագործակցությունը_ռազմական_դաշինք_չէ
Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվան և Պեկինը ռազմական դաշինք չեն կազմել և ոչինչ չեն թաքցնում իրենց ռազմական համագործակցության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2023 13:27 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը ռազմական դաշինք չէ

Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվան և Պեկինը ռազմական դաշինք չեն կազմել և ոչինչ չեն թաքցնում իրենց ռազմական համագործակցության մասին։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է այն պնդումները, թե Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը սպառնալիք է Արևմուտքի համար և հայտարարել է, որ Ռուսաստանը Չինաստանի հետ որևէ ռազմական դաշինք չի կազմել և երկու երկրների համագործակցությունը ռազմատեխնիկական հունի մեջ է, և այդ հարցում թաքցնելու ոչինչ չկա:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է. «Մոսկվան ընդլայնում է ռազմական համագործակցությունը Պեկինի հետ, ներառյալ համատեղ զորավարժությունները: Սա չի սահմանափակվում միայն Չինաստանով, այլ երկրների հետ ևս այդ համագործակցությունը շարունակվում է և  այդ հարցը շատ թափանցիկ է, և ռազմական կոալիցիա չի ձևավորվել»:

Նշելով, որ արևմտյան երկրները փորձում են ավելի շատ գլոբալ դաշինքներ ստեղծել, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) սկսել են ձևավորել նոր առանցք, որը նման է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դաշինքին:

Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ խոսել են իրենց բարեկամական և սերտ հարաբերությունների մասին։

Մոսկվան և Պեկինը համոզված են, որ միջազգային զարգացումները և համաշխարհային համակարգի իրողությունները վկայում են բազմաբևեռ համակարգի ուղղությամբ ընթանալու մասին, մինչդեռ Արևմտյան երկրները, հատկապես Միացյալ Նահանգները, շարունակում են պնդել միաբևեռ համակարգը և փորձում են կամայականությամբ համաշխարհային ոստիկանության դեր խաղալ իրենց նպատակների և պահանջների իրականացման համար: