Արևմուտքը ֆաշիստական Գերմանիայի նման նոր առանցք է կառուցում. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i196020-Արևմուտքը_ֆաշիստական_Գերմանիայի_նման_նոր_առանցք_է_կառուցում._Պուտին
Արևմուտքը սկսել է կառուցել մի նոր առանցք, որը նման է 1930-ական թվականներին ֆաշիստական Գերմանիայի, Իտալիայի և ռազմատենչ Ճապոնիայի կառուցածին: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա - 24» հեռուստաալիքով Պավել Զարուբինիի հետ հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2023 15:05 Asia/Tehran
  • Արևմուտքը ֆաշիստական Գերմանիայի նման նոր առանցք է կառուցում. Պուտին

Արևմուտքը սկսել է կառուցել մի նոր առանցք, որը նման է 1930-ական թվականներին ֆաշիստական Գերմանիայի, Իտալիայի և ռազմատենչ Ճապոնիայի կառուցածին: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա - 24» հեռուստաալիքով Պավել Զարուբինիի հետ հարցազրույցում:

Պուտինը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնեցրել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հայտարարելով դաշինքի գլոբալության մասին:

«Այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է զարգացնել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Այնտեղ և՛ Նոր Զելանդիան է, և՛ Ավստրալիան, և՛ Հարավային Կորեան և այլն։ Հայտարարում են, որ ստեղծելու են գլոբալ ՆԱՏՕ»,– ասել Է Պուտինը։

Նրա խոսքով` հենց այդ պատճառով էլ արևմտյան վերլուծաբանները խոսում են նոր առանցքի մասին։

Պուտինը հավելել է, որ այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիան և Ճապոնիան ստորագրել են փոխադարձաբար բաց լինելու մասին համաձայնագիր` նկատի ունենալով ռազմական ոլորտում կապերի հաստատումն ու հարաբերությունների զարգացումը։

armeniasputnik.am