Ֆրանսիայում փողոց մաքրողների գործադուլի շարունակման բացասական հետեւանքները
Ֆրանսիայում կառավարության կենսաթոշակային բարեփոխումների օրենքի դեմ ի նշան բողոքի, փողոց մաքրողների գործադուլը շարունակվելով, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցները լցվել են աղբով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում կառավարության կենսաթոշակային բարեփոխումների օրենքի դեմ աշխատողների գործադուլներն ու ցույցերը շարունակվելով, աղբի կուտակումներ են առաջացել Փարիզի փողոցներում, որոնք անհարմարություններ և պոտենցիալ առողջական վտանգներ են առաջացրել բնակչության համար։
Փարիզում փողոց մաքրողների գործադուլը հանգեցրել է այս քաղաքում ավելի քան 7 հազար տոննա աղբի կուտակմանը եւ սրել Ֆրանսիայի կառավարության ու Փարիզի քաղաքապետի միջեւ վեճը։
Վերջին ամիսներին Ֆրանսիան բախվել է համազգային բողոքի ցույցերի՝ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության՝ կենսաթոշակային օրենքը բարեփոխելու պահանջի պատճառով։