Մամուլի տեսություն 31-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i19612-Մամուլի_տեսություն_31_05_2016
Սիոնիստական ռեժիմի ղեկավարների ծայրահեղական քայլերը բացառել են հաշտության բանակցություններում արդյունքի հասնելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2016 14:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-05-2016

Սիոնիստական ռեժիմի ղեկավարների ծայրահեղական քայլերը բացառել են հաշտության բանակցություններում արդյունքի հասնելը:

«Իրան»

Իսրայելի ռեժիմի և Պաղեստինի հաշտության բանակցությունները հայտնվել են փակուղում


Միջինարևելյան հարցերով փորձագետն ասել է.«Սիոնիստական ռեժիմի ղեկավարների ծայրահեղական քայլերը բացառել են հաշտության բանակցություններում արդյունքի հասնելը:

«Իրան» թերթում լույս տեսած վերլուծականում Միջինարևելյան հարցերով փորձագետ՝ Հասան Հանիզադեն գրել է.-«Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի կառավարության կազմում առաջացած փոփոխությունների պատճառով, Իսրայելի հետ հաշտության բանակցությունների գործընթացը վերսկսելու համար, Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ՝ Մահմուդ Աբբասի ջանքերը ձախողել են»:

Միջինարևելյան հարցերով փորձագետը հավելել է.«Սիոնիստական ռեժիմի նախկին ԱԳ նախարար և ռեժիմի ծայրահեղական դեմքերից՝ Ավիգդոր Լիբերմանին պատերազմի նախարարի պաշտոնում նշանակումն անորոշության է մատնել Պաղեստինյան անկախ պետություն կազմվելու հեռանկարը»:

Ըստ փորձագետի՝ արաբական աշխարհի կողմից Գազայի ժողովրդի պաշարմանը ցուցաբերվող անուշադրությունը և Իսրայելի ռեժիմի հետ արաբական շատ երկրների ,այդ թվում Պարսիցծոցյան մերձափնյա երկրների գաղտնի հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի ղեկավարների ցանկության ուղղությամբ են:

«Վերջերս Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝ Ադել Ալ-Ջոբայրի բռնագրավված Պաղեստին կատարած այցը և Իսրայելի պաշտոնյաների հետ նրա բանակցությունները ցույց են տալիս ,որ Ռիադը Թելավիվի կողքին է»,-գրում է «Իրան» օրաթերթը:

---

«Սիասաթե ռուզ»

Քաղաքական ճգնաժամ Բրիտանիայի քաղաքական կառուցվածքում

Օրըստօրե Բրիտանիայի իշխող կառուցվածքում տիրող ճգնաժամը բացահայտվում է:

«Սիասաթե ռուզ» թերթի այսօրվա համարում լույս տեսած վերլուծականում ասված է.«Իշխող Պահպանողական կուսակցությունում միասնականություն չկա: Ներկուսակցական տարաձայնություններն այնքան են սրվել ,որ կուսակցության որոշ ներկայացուցիչներ բացեիբաց երկրի վարչապետ՝ Դևիդ Քեմերոնի հրաժարականն են պահանջել»:

Պահպանողական կուսակցության ներքին տարաձայնությունների սրումը կանխելու ուղղությամբ Քեմերոնի ջանքերն ապարդյուն են անցել:

Քաղաքական հարցերի դիտորդների մեծ մասը համոզված են ,որ Բրիտանիայում ներկուսակցական տարաձայնությունների սրման պատճառներն են՝ Եվրամիության կազմից դուրս գալու հարցով Քեմերոնի տեղաշարժերը , Լիբիա կատարված զորաշարժը և տնտեսական հարցերի կարգավորման հարցում նրա անկարողությունը:

Նշենք, որ Եվրամիության ստեղծումից ի վեր առաջին անգամ դրա անդամ երկիրը կարող է հայտարարել կառույցից դուրս գալու մասին: 2016 թ.-ի հունիսի 23-ին Բրիտանիայում տեղի է ունենալու Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ հանրաքվե: Հանրաքվեի օրը երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է փետրվարի 20-ի երեկոյան կառավարության արտահերթ նիստում: Քեմերոնը հայտարարել է, որ ինքը քարոզելու է Եվրամիության կազմում մնալու օգտին»,գրում է Սիասաթե ռուզ թերթը:

--- 


«Ժողովուրդ»

Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանությաննախարարությունում նոր ձերբակալություններ են եղել։

«Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինությանվարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը եւ Մհեր Պապյանը, որի ճշգրիտպաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել»,գրում է թերթը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինությանվարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկված լինելով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից։

Պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռումպցիոն սխեմայի մասին։ Բայց նկատենք, որ բոլոր ձերբակալվածները նախկին պաշտոնյաներ են, այսինքն՝ ՊՆ գործող որեւէ պաշտոնյա դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Հավանաբար թույլ չի տրվում ավելի առաջ անցնել։ Թեև բոլորին էլ հասկանալի է, որ չնայած ձերբակալվածների զբաղեցրած դիրքին, այնուամենայնիվ,նրանք միայնակ, առանց բարձրադիր գեներալների աջակցության չէին կարող հանցանք գործել»,գրում է Ժողովուրդ թերթը:

--- 

The Times

Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու մտադրության մասին

«Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայից հայրենիք վերադառնալու ծրագրերի եւ իր հիմնած կուսակցությունը գլխավորելու պատրաստակամության մասին՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ»,-հայտնում է The Times-ը:

«Այդ նորությունը շոկի ենթարկեց ուկրաինացիներին. Սաակաշվիլին հանդիսանում է Օդեսայի նահանգապետը: Այդ հայտարարությունը զարմացրեց նաեւ վրացիներին: 2012թ.-ի ընտրություններում կրած պարտությունից հետո Սաաակաշվիլիին ձերբակալելու օրդեր էր տրվել: Նախկին նախագահին նաեւ զրկել էին քաղաքացիությունից»,-գրում է հեղինակը:

«Սաակաշվիլիի հայտարարությունն ընդգծում է Ուկրաինայում բարեփոխումների փորձերի շուրջ աճող անորոշությունը: Նրա գրեթե բոլոր բարեփոխիչ-համախոհները պաշտոնանկ են արվել կամ ստիպված են եղել հեռանալ այն բանից հետո, երբ հայտարարվեց Ուկրաինայի եվրոպամետ կառավարության վերին էշելոններում մոլեգնող կոռուպցիայի առկայության մասին»:

«Թեեւ Սաակաշվիլին պնդել էր, որ պայքարը շարունակելու է եւ Ուկրաինայում, եւ տանը՝ Վրաստանում, նրա նոր հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա անձամբ այժմ գտնվում է անհարմար, անկայուն իրավիճակում»,-եզրափակում է հոդվածագիրը:

 Քաղված՝ Galatv.am կայքից

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

--- 


News.am

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:

Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետեւանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը եւ գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:

Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաեւ չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին եւ հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն եւ Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում եւ պիտակավորում:

Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Պատրաստ լինենք պարզ/ստանդարտ փաթեթավորմանը», որի շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» քարտուղարությունը կոչ են անում անդամ երկրներին փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի փաթեթավորման գործընթացում` դարձնելով այն ստանդարտ, պարզ եւ ոչ գրավիչ:

Ինչպես աշխարհի շատ երկրներում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Ընդհանուր առմամբ, բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են` սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես` թոքի), այնուհետեւ` շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ եւ լյարդի ցիրոզ: Ավելին` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ քաղցկեղը: